ԲՀԿ-ն ցույց կտա, որ մնում է շնորհակալ Ռոբերտ Քոչարյանին` իրենց իշխանության բերելով, եթե Քոչարյանի որդու թեկնածությունն առաջադրի ավագանու ընտրություններում
Եթե Սեդրակ Քոչարյանը իսկապես գլխավորի «Բարգավաճ Հայաստանի»` Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը, ապա ԲՀԿ-ն ավելի կուժեղանա: Նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի շանսերը եւ նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու թեկնածությունը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ կային, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն հնարավոր է առաջադրի Սեդրակ Քոչարյանի թեկնածությունը: Սոցիոլոգը, չնայած ,այս հանգամանքը գնահատեց որպես քաղաքական դիցաբանություն. «Սովետական Միության ժամանակ ԿԳԲ-ն հատուկ բաժին ուներ անեկդոտների տարածման համար, որովհետեւ անեկդոտները սոցիալական լարումը հանում էին: Ժամանակին ճիշտ անեկդոտը սոցիալական այդ սուր երեւույթը սարքում էր ավելի ընդունելի, եթե մի վատ բան ծաղրում ես` դա դադարում է քեզ մտահոգել: Նույնը այստեղ է, քաղաքական դիցաբանությունը լուրջ խնդիր է, որովհետեւ ես ինքս եմ այդ դիցաբանությունը հաճախ ստեղծում եւ դնում գործածության մեջ, որը դուք նույնիսկ չեք էլ զգում»:
Իսկ եթե ԲՀԿ-ն այնուամենայնիվ իսկապես Սեդրակ Քոչարյանի թեկնածությունն առաջադրի, ապա դրանով, ըստ պարոն Ադիբեկյանի, ԲՀԿ-ն ցույց կտա, որ շարունակում է շնորհակալ մնալ Քոչարյանին, որ իրենց բերել է իշխանության. « ԲՀԿ-ն կարող է ավելի ուժեղանալ Քոչարյանի թեկնածությամբ, քանի որ ադմինիստրատիվ ռեսուրսի մի մասը քոչարյանական է, շարունակում են մնալ նրան հավատարիմ եւ շնորհակալ, որ իրենց բերել է իշխանության եւ փոխհատուցման հույսեր կան, որ կարող է արձագանքեն, նրա օգտին ձայն տան: Բայց իմանալով նրանց փոխհարաբերությունները գործող նախագահի հետ, իմանալով, որ գոյություն ունի ղարաբաղցիների նկատմամբ բավականին բացասական վերաբերմունք, էլի դիցաբանական առումով, եւ Ղարաբաղի լուծման հարցի խնդրում` ունենալ ղարաբաղցի նախագահ ավելի ձեռնտու է, քան ամերիկացի կամ տեղացի, որովեհետեւ նա խոսում է ոչ միայն հայաստանցի հայերի անունից, այլ նաեւ ղարաբաղցիների, դա բավականին լուրջ գործոն է բանակցություններում շահագրգիռ կողմերի հետ: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ հաջորդ նախագահն էլ ինչ-որ մի ոտով Ղարաբաղի վրա հենվի , որ կարողանա նրանց անունից էլ խոսի»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Մի ոտքով՝ միջնորդ տեր Բաբա, մյուս ոտքով՝ Նյու-Վասյուկիստանի ճարտարապետ: