Այսօր «Հայացք» ակումբում ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խոսելով ՀՀ-ում հետընտրական զարգացումներից, ասաց, որ ընդդիմությունը հայտնվեց արհեստական խաղից դուրս վիճակում` նոյեմբեր-դեկտեմբեր ամսին: «Այսօր անակնկալ բան տեղի չի ունեցել, իշխող էլիտան ձգտում էր չստանալ շատ մեծ ձայների քանակ, բայց հաղթել ու այդպես էլ եղավ» Մարկարովի խոսքով`այժմ մի քանի հնարավոր զարգացման սցենարներ կան, դրանցից մեկը հետեւյալն է. «Այսօր արդյոք ընդդիմությունը ծավալվելու, միավորվելու, կենտրոնանալու է ձեւավորվող կենտրոնի`Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, թե՞ կվերադառնա այլ բեւեռներ, որոնց հարում էին մինչ այս»:
Մարկարովը նաեւ նշեց` «Ինձ համար որպես ՀՀ քաղաքացու` վիրավորական էր տեսնել թեկնածուների, որոնք չունեն ծրագիր, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում այդպես չէր, նա ուներ հստակ ծրագիր»: Քաղաքագետի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել էր կես մլն-ից ավել ձայն, իսկ Ազատության հրապարակում տեսնում ենք վեց-յոթ հազար մարդու.«Եթե սցենարը եղել է գունավոր, ապա սցենարի առկայությունը մինչ ընտրությունները ու դրանից հետո` տարբեր է»:
Մարկարովը նաեւ ասաց, որ այժմ ընդդիմությունը փորձում է ապացուցել, որ ավելի շատ ձայն է հավաքել ու առայժմ դա արվում է իրավական ճանապարհով:
Քաղաքագետը հավելեց, որ եթե առաջիկայում իշխանափոխություն չլինի, ապա «Ժառանգությանը» մնում է մի բան անել` ապացուցել իր հավաքած ձայների իսկությունը եւս մեկ անգամ`առաջիկայում կայանալիք ընտրություններում:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Բացարձակ համաձայն ՉԵՄ Ալեքսանդր Մարկարովի ասածի հետ. այդ դեպքում իշխանությունը այդքան միամի՞ տ էր,որ «թողներ»,որ Շիրակի մարզում ու Հայաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում հաղթեր Րաֆֆին: Ազատության հրապարակում գտնվող մարդկանց թիվը կապել (պաշտոնական տվյալներով) ստացած քվեների հետ քաղաքական-պրոպագանդիստական դեմագոգիա է:
Հարգելի «Առավոտ»-այս կոմենտը կարող եք և չտպել: Մի փոքրիկ նկատառում. ավելի պրոֆեսիոնալ է,երբ լրագրողի լուսանկարը առանց արևային ակնոցների է: