Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնության Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ:
Հանդպիման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը և հնարավոր լուծումները: Պարոն Լամերթը հետաքրքրվեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով:
Վարդան Օսկանյանը կարևորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը՝ հույս հայտնելով, որ Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ներկայում ընթացող բանակցությունները այս տարվա ընթացքում կհասցվեն ավարտին, ինչը կամրագրի և անշրջելի կդարձնի Հայաստանի առավել խորքային ներգրավվածությունը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում:
Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պատճառների թվում Վարդան Օսկանյանը առանձնացրեց ընտրական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը և քաղաքական համակարգում հակակշիռների բացակայությունը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, Վարդան Օսկանյանն ընգծեց, որ առաջընթաց հնարավոր կլինի արձանագրել մի կողմից կայուն և լեգիտիմ քաղաքական համակարգի, մյուս կողմից՝ Ադրբեջանի առավել իրապաշտ և կառուցողական քաղաքականության պարագայում: