Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը` սպիտակ ձիով արքայազն է (Տեսանյութ)

Մարտ 07,2013 14:07
aharon adibekyan

Տարոն Մարգարյանն այն արքայազնն է, որը սպիտակ ձիով գալիս է լուրջ առաջարկ անելու, իսկ Գագիկ Բեգլարյանը մի քիչ այլ իմիջ ունի:

Խոսելով առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցությունների եւ դրանց թեկնածուների շանսերի մասին, այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, նշելով, որ Տարոն Մարգարյանը դեռ թաղապետ եղած ժամանակից լավ վարկանիշ ունի: Դիտարկմանը թե նախագահի ընտրություններում Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ հավաքեց, պարոն Ադիբեկյանն ասաց` «Գուցե ավանցիները «մուռ են» հանում, որ իրենց թաղապետին տարան քաղաքապետ, մենք դարձել ենք որբ եւ այլն: Ես ինքս ավանցի եմ, ու իմ կաշվի վրա եմ դա զգում»:

Պարոն Ադիբեկյանի ներկայացմամբ` վերջերս ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը կարծիք էր հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները իրականում կերեւան Երեւանի ավագանու ընտրություններում.«Ինձ թվում է դա այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես երկրի նախագահ կարող է դիտվի, բայց որպես Երեւանի քաղաքապետ` ոչ, եւ ստանա ցածր տոկոս: Դա չի նշանակի, որ նրա նախագահական վարկանիշը ավելի ցածր է, քան կարողացել է հավաքել»:

Հայ Ազգային կոնգրեսը դաշինքից կուսակցության վերածվելը Երեւանի ավագանու ընտրությունների համար էր. սոցիոլոգի կարծիքով` այն ժամանակ Կոնգրեսը միասնական էր, մի քանի քաղաքական խմբավորումներ էր իր մեջ ներառում եւ բավականին մեծ սատարողներ ուներ, իսկ այժմ` «Ոնց որ թե առնետները խորտակվող նավից հեռացել են եւ ՀԱԿ-ը մնացել է միայնակ իր անփոխարինելի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանով: Թե որքանով նրա ռեսուրսը կբավարարի այդ 6%-ն անցնելը, դաշինքը պետք է 8%-ի շեմն անցնի, իսկ խորհրդարանի ժամանակ 7.1% էին հավաքել, ուրեմն, եթե մնային Դաշինք, նրանց շանսերը կտրուկ իջնում է, իսկ կուսակցություն լինելով նրանք հույս ունեն այդ 6 %-ը հաղթահարել»:

ՀՅԴ-ի մասով էլ սոցիոլոգը գտնում է, որ այս կուսակցությունը չի սիրում ավագանու ընտրությունները, գուցե այն պատճառով, որ 6%-ի շեմն իրենք էլ չեն հաղթահարի, քանի որ, ըստ Ադիբեկյանի, ՀՅԴ-ի ձայների մեծ մասը մարզերից է հավաքվում. «Նրա մասնակցությունը Երեւանի ընտրություններում գուցե իմաստ ունի, որ ուղղակի դաշտում երեւա, որ չմոռանան, մյուս կողմից էլ` ինչո՞ւ ծախս անեն, եթե այդ ծախսը լինի անարդյունավետ»:

Անդրադառնալով ՕԵԿ-ին եւ նրանց ավագանու ընտրությունների ցուցակի առաջնորդ Արմեն Երիցյանին, սոցիոլոգն ասաց. «Նախորդում նրանք հավաքել էին 5.1%, ուղղակի այս պասիվ վիճակը կարող է հույս տա, որ իրենք էլի 6%-ը կշրջանցեն, քանի որ ցուցակը գլխավորում է մի մարդ, որը քաղաքականության մեջ չի երեւացել եւ չի էլ երեւա, նա պրակտիկ մասնագետ է, արտակարգ իրավիճակների նախարարն է, նրա վարկանիշը մենք չգիտենք որքան է»:

Իսկ ԲՀԿ-ն, ըստ Ադիբեկյանի կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին, եթե նախորդ ընտրությունների քարոզարշավի ընթացքում թույլ տված սխալները շտկի:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս մարդը պատվերով թվեր նկարելու մեծ վարպետ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031