Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այսօր հետգաղութային երկրների հետ գտնվում է ընդհանուր հարթության վրա

Մարտ 07,2013 13:47

Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հետգաղութային, ինչպես նաև հետխորհրդային երկրներից որոշները այսօր գտնվում են սոցիալ-տնտեսական, պետաիրավական միևնույն հարթության վրա: Չնայած որոշ երկրներ երկրորդ համաշխարհայինից հետո զգալի առաջընթաց ունեցան և կարողացան տնտեսական, իրավական և հասարակական զարգացում ունենալ, մինչդեռ Հայաստանը մնացել է նեոգաղութատիրական երկրների «զարգացման» տրամաբանության մեջ: Իհարկե, զարգացումը հարաբերական հասկացություն է, այնուամենայնիվ, այսօր Հայաստանը ընդգրկելով զարգացող երկրների շրջանում և զարգացման համար նախադրյալներ չստեղծելով մենք ինքնակործանման ենք գնում:

Ունենալով ինտելեկտուալ էական ներուժ, մենք չենք կարողանում մեր մեր տնտեսությունը դնել ռելսերի վրա և ապահովել տնտեսական զարգացում: Համեմատելով այլ զարգացող երկների հետ, պարզ է դառնում, որ մեզ մոտ լիարժեք համապատասխանություն է հետգաղութային պետություններին բնորոշ հիմնական բնութագրիչներին, որոնցից առանձնացրել եմ երկու հիմնական հատկությունը`

1. Կառավարող քաղաքական էլիտան տիրապետության  գործիքի վերածելով` օգտագործում է նացիոնալիզմը սոցիալական բևեռացումը և «նեոգաղութատիրական տնտեսությունը» քողարկելու համար: Սա «ֆունկցիոնալ նացիոնալիզմն» է, որը սպասարկում է իշխող վերնախավին, կատարում նրա վերարտադրության, իշխանության պահպանման ֆունկցիա և ամենևին էլ մտահոգ չէ այսպես կոչված «ազգային արժեքներով»:

2.Քաղաքական էլիտայի իշխանության ուժեղացում տնտեսության վրա և ավտորիտար կապիտալիզմի մոդելի հաստատում: Այստեղ ԱՊՀ երկրների արտահանումների մեջ բնական-հանքային ռեսուրսների մեծ և արդյունաբերական արտադրանքի փոքր տեսակարար կշիռը, որը նույն հեղինակը անվանում է «նեոգաղութատիրական առևտուր» (neocolonial trade): Տնտեսական զգալի ռեսուրսները ամբողջացնելով իրենց ձեռքում`  ձևավորում են էլիտա, որը վերածվում է տնտեսական մոնոպոլիաները տիրող օլիգարխիայի, որոնք խուսափում են հասարակության դեմոկրատացումից, ազատ մրցակցությունից, ձգտում են սերտաճել իշխանության հետ, ձևավորել և պահպանել այն և ճնշել սեփական ժողովրդի բողոքի ցույցերը, որը վտանգում է նրա տնտեսական դիրքերը:

Արմեն ԽԱՉԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031