Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը15.00-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Գևորգ Ա.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Գևորգ Ա.-ն նյութերի հետ միասին ներկայացվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
ՀՀ ոստիկանություն