Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի գնահատմամբ՝ «Սերժ Սարգսյանը քաղաքականապես «անկողնային» վիճակում է: Ընտրությունների օրը քաղաքական մահափորձ է տեղի ունեցել իշխանության թեկնածուի նկատմամբ. Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ամեն մի քաղաքացի կատարեց քաղաքական մահափորձ»,- այսօր «Սլաք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի «անկողնային» հիվանդության պատճառը ժողովրդի ատելությունն է, «իսկ ատելությունը փոխադարձ է»:
Պարոն Հարությույանի դիտարկմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մարմնավորում է Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ձայները. «Ինքն է որոշելու՝ երկարաձգե՞լ Սերժ Սարգսյանի անկողնում մնալը, թե՞ օգնել նրան շուտ ապաքինվել: Բայց ես կարծում եմ՝ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ ինքը կունենա այդքան հայրենասիրություն եւ ամուր կլինի: Շատ բան է այսօր կախված նրանից, որովհետեւ ժողովուրդը նրա կողքին կանգնած է»:
Նախագահի թեկնածուի դիտարկմամբ՝ Սարգսյանի թիմում պայքար է գնում: Ըստ նրա՝ բոլորը հասկացել են, որ Սերժ Սարգսյանը իրավիճակին չի տիրապետում. «Նրա խնդիրը նաեւ իր իրավահաջորդին ապահովելու հարցն է: Չորրորդ նախագահը հաստատ Սերժ Սարգսյանի մարդը չի լինելու, ինքը այդ ռեսուրսը չունի… ՀՀ իշխանությունները այնքան թույլ են, որ երբեւէ այդքան թույլ չեն եղել… Բոլոր նախադրյալներն այսօր կան իշխանափոխության»:
Պարոն Հարությունյանի խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հստակ չի ձեւակերպել իր պահանջները. «Պատրաստ եմ այդ թիմի անդամը լինել, բայց ինքը պետք է ձեւավորի այդ թիմը: Ինչպես ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մերանի դերը կատարի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի ձերբակալման մասին լուրերին, պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Սեդրակյանին պետք չէր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելը. «Միգուցե Հայրիկյանը էպոսի դրական հերոսներից մեկն էր: Իսկ թե ինչու էր Սեդրակյանն ասում, թե իրեն ձերբակալելու են՝ ես չգիտեմ»:
Պարոն Հարությունյանի համոզմամբ՝ «Սեդրակյանին ձերբակալել են օրենքի խախտումով»: Նրա խոսքերով՝ քանի դեռ ՍԴ-ում են գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները, Վարդան Սեդրակյանը համարվում է նախագահի թեկնածու. «Բայց որ Սեդրակյանը, Հայրիկյանը եւ իշխանությունները մի բան գիտեն, որ մենք չգիտենք, դա՝ հաստատ»:
Պարոն Հարությունյանը նկատել է, որ Հայրիկյանի նկատմամբ իշխանությունները արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում: Նրա կարծիքով, իշխանություններին նյարդայնացրել է ՍԴ դիմել-չդիմելու Հայրիկյանի քայլը. «Եթե իշխանությունները թվեր էին նկարում, Հայրիկյանի համար էլ կարող էին նկարել: Բայց տեսանք, որ այդ քայլին չգնացին»:
Հարցին, թե պարոն Հարությունյանի ղեկավարած կուսակցությունը կմասնակցի՞ ավագանու առաջիկա ընտրություններին, նա ասաց՝ մի դեպքում. եթե ընդդիմադիր դաշտը դաշինքով մասնակցի ընտրություններին «այն դեպքում, եթե հաղթանակը մեր գրպանում դրված լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
<>, ապա մասնակցելու իմաստը ո՞րն է:
Իշխանափոխություն արդեն եղել է. մնում է սրբագրել: Շատերը արդեն սկսում են ներքնապես զգալ,որ Ս.Սարգսյանը հեռացող ուժ է: