Նա բազմիցս ամոթանք տվեց իշխանություններին
Մարտի 6-ին Նոյեմբերյան քաղաքում ելույթի ժամանակ խոսելով ընտրախախտումների մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց ՝ «զինվորները բերեցին, շարեցին, ստիպեցին,ամոթ նրանց,պատասխան պիտի տան» եւ շարունակեց.
«Գիտենք, թե Կոթի գյուղին ինչ խոստացան բանտարկյալի ազատագրման դիմաց: Ամոթ ձեզ: Ահաբեկիչի հոգեբանություն է ասում Ստյոպան(Ստյոպա Սաֆարյանը-Ո. Ս.): Դա պետք է հանենք մեր մեջից, այդ վախը,այդ սպառնալիքը: Եվ Նոյեմբերյանը Իջեւանի նման, Բերդի նման,անգամ Դիլիջանի նման եւ մեր ողջ հանրապետության նման ասաց ոչ թե՝ «ոչ», «ոչ» ձեզ, դուք էլ տեղ ունեք, բայց տեղ ունեք օրենքի առաջ, ասաց՝ «այո» Հայաստանի համար, հանուն հանրապետության, հանուն մեր երեխաների,հանուն խոպանից վերադարձող մեր քույրերի, մեր եղբայրների, մեր հայրերի»: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում Սերժ Սարգսյանի օգտին ձայների դիմաց ցմահ ազատազրկման դատապարտված կոթեցի Արարատ Մուրադխանյանի պատժաչափը փոխելու խոստման մասին գրել էր «Առավոտը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ