Ֆելիքս Ցոլակյանը խնդիր չի տեսնում Գիզիրյանի կադրերի հետ աշխատելու
Ծանո՞թ է արդյոք Շիրակի մարզի խնդիրներին, չի՞ վախենում աշխատել մի մարզում, որտեղ թե խորհրդարանական եւ թե ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀԿ-ն պարտվել է, ազատվելո՞ւ է Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի կադրերից:
Այսօր կառավարության միջանցքում Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին լրագրողներն այսպիսի հարցեր ուղղեցին: Շիրակի նոր մարզպետը վստահեցրեց, որ խնդիր չի տեսնում Գիզիրյանի կադրերի հետ աշխատելու, Վարդան Ղուկասյանի հետ կապված մարզպետը նույնպես անհանգստանալու առիթ չի տեսնում:
Պարոն Ցոլակյանի պատասխաններն առավել մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ