Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը եւ Լամմերթը քննարկեցին փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված արտակարգ իրավիճակը:
«Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի եւ ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավտորիտարիզմը եւ կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը եւ փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ