Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույցից:
– Շուշան, ՀՀԿ պատգամավորները, երբ իրենց կուսակից ընկերներից որևէ մեկին քննադատում են, հանդես են գալիս պաթետիկ հայտարարություններով՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ։ Հիմա ո՞ւր են այդ պատգամավորները։
– Հարցրեք նրանց, թե ո՞ւր են։ Ես ուրախ եմ, որ իմ կողքին ունեմ Մարգարիտ Եսայան, Հովհաննես Սահակյան՝ մարդիկ, ովքեր իսկապես բարձր են գնահատում ընկերությունը, և, հավանաբար, գիտեն իմ՝ Հանրապետական կուսակցություն գալու կոնցեպցիան։ Դա բոլորովին մոդան չէ, եթե տեսնում եք՝ ես բավական պրոբլեմներ եմ ձեռք բերել Հանրապետական կուսակցությունում հայտնվելով։ Ես շատ սիրում եմ Գարեգին Նժդեհի կերպարը, շատ հարգել եմ Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին, իմ սերնդի հերոսն է սպարապետ Վազգեն Սարգսյանը, և ես շատ հարգում եմ Սերժ Սարգսյանին՝ մարտիկ Սերժ Սարգսյանին։ Ես եկել եմ իմ իդեայով, իմ իդեոլոգիայով, և եթե որևէ մեկն այլ ծրագրով է եկել Հանրապետական կուսակցություն, վաղը կդառնա ուրիշ կուսակցության անդամ, և դա իրենց խնդիրն է, դա իրենց անցած ճանապարհն է։ Իմ ճանապարհը հստակ է։
– Եթե դիտարկենք Ձեր՝ խորհրդարանում հայտնվելը։ Պատկերացնո՞ւմ էիք այդ աշխատանքը։
Կարդացեք նաև
– Դուք ծանո՞թ եք իմ աշխատանքին։
– 1-2 անգամ լսել եմ Ձեր հայտարարություններն Ազգային ժողովի նիստերին։
– Ես իմ կյանքում երբեք չեմ խոսել իմ աշխատանքի մասին, երևի պետք էր խոսել, չեմ զղջում, բայց պարզվում է, որ պետք է խոսվեր։ Երևի պետք է ֆիլմ նկարվեր, թե ես ինչեր եմ արել։
– Շատերն են այդ հարցը տալիս՝ ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը հայտնվեց խորհրդարանում, արդյո՞ք նա որևէ աղերս ուներ քաղաքականության հետ։ Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք քաղաքականության մեջ։
– Ես ինձ տեսնում եմ մշակույթի մեջ, ես մշակույթի մարդ եմ, բայց չէ՞ որ Ազգային ժողովում կա հանձնաժողով, որը կոչվում է կրթություն,
գիտություն, մշակույթ։ Ի՞նչ եք կարծում՝ Մշակույթի հանձնաժողովում պետք է միայն մանկավարժներ և գիտնականնե՞ր լինեին, մի՞թե վատ է, որ, ըստ այն ժամանակվա կարծիքների, ինտելեկտուալ և լավ արվեստագետ Շուշան Պետրոսյանը լինի այդ հանձնաժողովի անդամ և փորձի հարցեր բարձրացնել մշակույթի ասպարեզում բավական հիվանդոտ խնդիրների մասին։ Վա՞տ բան է դա։ Ի՞նչ են բոլորը խառնվել իրար։ Այո՛, մշակույթը քաղաքական ստրատեգիական զենքերից մեկն է աշխարհում որևէ ժողովուրդ ներկայացնելու համար, բայց այդ մշակույթն այսօր խեղաթյուրված է և, փոխանակ ժողովրդի անվերջ բողոքը լսել, գուցե ինչ-որ մեկն ասեր, ովքե՞ր են այդ քաջարիները։ Սրճարաններում ծխախոտ ծխելով՝ բամբասում-բամբասում, բողոքում-բողոքում են, քարկոծում են նրան, ով ինչ-որ բան է
ցանկանում անել։ Իրենք անեին։ Չէ, նյարդերս չդիմացան, ասացի՝ ես գնամ, ես անեմ։ Եթե ինչ-որ բան չէի պատկերացնում, դա չարությունն էր։ Փաստորեն, այնքան մարդիկ էին սպասում, որ զոհ գտնեին։ Ես երբեք տգիտությանը զոհ չեմ գնա:
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ժամ»
,,մշակույթն այսօր խեղաթյուրված է,,
նա չի ուզում հասկանա մի պարզ ճշմարտություն, որ մշակույթը խեղաթյուրվել է էն ժամանակ, երբ իր նման մշակույթի մարդիկ սնվելով պետությունից` դարձան իշխանավորի գերին ու սկսեցին ապրել ,,ով իշխանություն` մենք նրա երգիչ,, սկզբունքով: իր նմանները մինչև հիմա էլ չեն հասկանում, որ իշխանավորը պետությունը չի, որ պետք է ժողովրդին ծառայեն այլ ոչ թէ իշխանավորին: իրական մշակույթի մարդիկ իրենց կյանքով ու արվեստով ստիպում են որպեսզի իշխանավորը կատարի իր պարտականությունը` ծառայի ժողովրդին:
ու քանի դեռ Շուշանի ու իր կուսակցապետի ուղեղներում խիյարը թարս է բուսնում, մշակույթը շարունակելու է խեղաթյուրված մնալ….
Հ.Գ. Ի դեպ, խեղաթյուրված մշակույթի դեմ պայքարող վառ անհատականությունները` Ռուբեն Հախվերդյան, Վարդան Պետրոսյան, Սերժ Թանգյան, Երվանդ Մանարյան, Սերգեյ Դանիելյան, Աշոտ Ադամյան, ոչ ԱԺ-ում են, ոչ էլ ինչոր հանձնաժողովում, նրանք իրենց սրտով ու հոգով են պայքարում ձեր նմանների կողմից խեղաթյուրած մշակույթը լուսավոր պահելու համար:
Շուշան Պետրոսյանի մասին պետք էր ոչ միայն ֆիլմ նկարահանել ( ամոթ մեր կինեմատոգրաֆիստներին),այլ նաև նրա արձանը պիտի վաղուց`(պատգամավոր դառնալու հաջորդ օրը) կանգնեցված լիներ Հանրապետության հրապարակում :
Բայց ով կարող է պատասխանել այն հարցին, թե ին չսկզբունքով են կազմել Հհկ-ի համամասնակն ցուցակը… Կարծես միտումնավոր ընտրել են այնպիսի մարդկանց, որոնք վատահամբով են, ոչ մի հեղինաւոյթւոն չունեն և ավելի շատ վնասներ են տվել այդ կուսակցությանը… ԵՎ միայն անարդար ընտրություներրն են, որի միջոցով քողարկովում է այդ կուսակցութոյան իրական դեմքն ու հնարավորությոնները….
տիկին Շուշաննա դուք լինելով կեղծիքի ու բռնապետության ճահիճի մի թմբլիկ մասնիկը որի կեղտի մեջ օրեցօր ու ժամառժամ խեխդվում է ազգն ՀԱՅՈՑ ձեզ հռչակել եք մեր մշակույթի պահապան պադգամավոր? ծիծաղելի է շատ ծիծաղելի, քո ստողծած մշակույթը հեռուստաալիքներով ցուցադրվող բութ ու հիմար սերիալներն են հա? թե անվերջանալի ախմախ գովազդները? թե հարուստների ճտերը որոնք փողի զորությամբ իրենց մեջ տխմար տաղանդ են ծնեցրել? ահա ձեր մշակույթը, իմ կարծիքով ես ամենի համար դուք պիտի ամաչեք ինքնքկոչ մշակութաբան.