Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմա՞լ եք, ձեր մարզպետը մականուն ունի՞». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ թալինցիներին

Մարտ 07,2013 12:29

Նա հորդորեց Արագածոտնի մարզպետին, որ «Լիսկայի» հետ հրաժարական տա

Քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը թալինցիների հետ: «Բարի լույս Թալին, իմա՞լ եք»,- նա այսպես ողջունեց բնակիչներին:

Նա հիշեցրեց, որ «Թալինը, 5-6 տարի առաջ, միգուցե ես եմ սխալ գործել ներողություն եմ խնդրում, եկա, պատգամավորի թեկնածու դարձա, 1000 ձայն տվեցին, որ իմ վրա մինչեւ օրս խոսում են: Թալինը տվեց 41 տոկոս ձայն, որ էլի քիչ է, բայց 41-ը տվեց: Վախեցրին, փող բաժանեցին, պետական միջոցներն օգտագործեցին՝ ժողովրդին սպառնալու համար: Եվ սա վերջին անգամն է: Թալինն այլեւս այդ վիճակը չի տեսնելու: Թալինը, Հայաստանի Հանրապետությունը ապրիլի 9-ից հետո ունենալու է նոր նախագահ եւ նոր մարզպետ: Այս նախագահը գործող, հարգանք բոլորին, այս մարզպետը, հարգանք, չեմ ճանաչում, բայց գործող նախագահը եւ ձեր մարզպետը հրաժարական են տալու: Ձեր մարզպետը չի ներկայացնում ձեր շահը : Միայն պարոն Լիսկան չէ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքրվեց,թե Արագածոտնի մարզպետի անունն ինչ է: «Ո՞վ ա իմանում»,- արձագանքեցին բնակիչները՝ հուշելով, որ ազգանունը Սահակյան է: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ճշտել նաեւ՝ «ինքը մականուն ունի՞»: Նրա խոսքերով՝ «Հարգելի պարոն Սահակյան, հրաժարակա՛ն տվեք: Դուք խախտել եք, եւ եթե Լիսկան պիտի կանգնի դատարանի առաջ, դուք որոշեք, որ ձեր վարքով, ձեր փողով, ձեր սպառնալիքով պարոն Լիսկայի օրինակին պիտի հետեւեք: Եթե կեղծիք թույլ տվեցիք, պարոն Սահակյան, պիտի պատասխան տաք: Կգաք, ներողություն կխնդրեք ժողովրդի առաջ, ձեր ստի, կեղծիքի, սպառնալիքի..կարծում եք, որ դո՞ւք եք սեփականատերն այս մարզի: Պարոն Լիսկայի հետ հրաժարական տվեք: Եթե ոչ՝ դատարանի առջեւ պիտի կանգնեք: Հստա՞կ է»:

Նա նաեւ թալինցիներին հորդորեց, որ իրենց թոռնիկներին պատմեն, որ եղել է սասունցի, մշեցի, որովհետեւ նման բան չի լինելու. «Մենք այլեւս մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ, մեկ ազգ, եւ Թալինը դա փաստեց, թեկուզ 41 տոկոսով: Ազատ, արդար ընտրությունների դեպքում դա կլիներ 71 տոկոս»:

Հանդիպումը հեռարձակվում էր civilnet.am-ի ուղիղ եթերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031