Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները փոխեցին իրենց կարծիքը

Մարտ 07,2013 12:26
erjanik

Մարտի 2-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերլուծությամբ հանդես եկավ։ Այնտեղ նշված էր, թե կապ չկա ընտրատեղամասերում մասնակցության բարձր ցուցանիշի եւ Սերժ Սարգսյանի ձայների մեծ քանակի միջեւ, ինչը մտահոգություն է առաջացնում ընտրական ամբողջ գործընթացի նկատմամբ։ Դիտորդներին նաեւ կասկածի տեղիք է տվել անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը։ Սակայն նույն այս դիտորդական առաքելությունը նախագահական ընտրություններից անմիջապես հետո այլ բան էր ներկայացրել, թե ընտրություններն ընդհանուր սամամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ։

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դիտորդները փոխեցին իրենց կարծիքը։ Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյա՞նն է նրանց խոստում տվել ԼՂ հիմնահարցի մասով եւ չի կատարել, թե՞ դիտորդների վրա է ճնշում գործադրվել։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր Նշած երեւույթն ուղեկցում է մեզ վերջին մի քանի նախագահական ընտրություններում։ Կարծում եմ՝ արեւմտյան դիտորդները միշտ էլ լավ չեն ընկալում այդ ընտրությունների տեղական «յուրօրինակությունները» եւ «նրբությունները»։ Դրա համար էլ նրանց նախնական եզրակացությունները «դրական» են լինում։ Իսկ ավելի ուշ կատարվող հայտարարությունների բովանդակությունը կապված է լինում նաեւ երկու հանգամանքի՝ կեղծված ընտրությունների արդյունքների դեմ մեր ժողովրդի հետընւորական մշտական ընդվզման եւ միջազգային կառույցների ներկայացուցչությունների եւ այդ երկրների սեփական դեսպանատների աշխատակիցների տրամադրած հետընտրական նոր տեղեկատվության հետ։ Այս տեղեկատվությունն արդեն հագեցած է լինում ընդդիմության ներկայացրած նոր փաստերով եւ այդ կառույցների ու դեսպանատների տեղական հանգամանքներին ծանոթ աշխատակիցների հավաքած նոր տվյալներով։ Բայց եւ այնպես, սա նրանց դիրքորոշման կտրուկ փոփոխության մասին պնդելու հիմքեր դեռ չի տալիս: Դա կարող է երեւալ միայն վերջնական զեկույցներում։ Կարծում եմ նաեւ, որ նրանց վերոհիշյալ «փոփոխվող» դիրքորոշումները կապված չեն իշխանության որեւէ խոստումի հետ։ Դրա համար շահագրգիռ պետությունները բազմաթիվ այլ լծակներ ունեն։

ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

ՀՀՇ վարչության անդամ

 Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031