Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նալբանդյանի անդրադարձը Շամանովի`աղմուկ բարձրացրած հայտարարությանը

Մարտ 07,2013 12:22

Մարտի չորրորդ շաբաթվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները կայցելեն Հայաստան եւ ԼՂ

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի համատեղ ասուլիսում Նալբանդյանը տեղեկացրեց, որ արդեն հայտնի է ԵԱՀԿ ՄԽ-ի հհամանախագահների`տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները եւ մարտի չորրորդ շաբաթվա ընթացքում նրանք կայցելեն Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

Ռուսաստանի օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը անցած ուրբաթ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում օդային դեսանտային զորքերը որպես արագ արձագանքման ուժեր մարտական խնդիրներ կատարելու համար կարող են ուղարկվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս, մասնավորապես` Հարավային Օսիա, Աբխազիա եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներ։ Վերոնշյալ հայտարարությունը Հայաստանում քաղաքական ուժերի կողմից բավական սուր քննադատության արժանացավ:

Այսօր Aravot.am-ը Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանին խնդրեց մեկնաբանել Շամանովի` տարբեր շահարկումների առիթ հանդիսացած հայտարարությունը: «Այդ հայտարարության մեկնաբանության կարիք չկա, որովհետեւ պետք է նայենք այն որոշումները, որոնք ընդունվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում, որը առնչվում է ՀԱՊԿ երկրների միջեւ պայմանավորվածությանը: Համապատասխան փաստաթուղթ կա, դա որեւէ փակ փաստաթուղթ չի եւ այդ փաստաթուղթը պետք է դիտարկել որպես բաց փաստաթուղթ: Ինչ-որ նյուանսներ որեւէ մեկի հայտարարության մեջ` մեկ խոսք ավել կամ մեկ խոսք պակաս, որը բերում է ինչ-որ զգացմունքային մեկնաբանությունների, կարծեմ, ոչ պատճառ կա, ոչ էլ անհրաժեշտություն», հայտարարեց ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031