Քիչ առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը: Նշենք, որ Շիրակի նոր մարզպետը աշխատել է Ազգային անվտանգությունում որպես ծառայության պետի տեղակալ, իսկ դրանից առաջ զբաղեցրել է հարկայինի պետի պաշտոն: Նրա նշանակման հետ կապված՝ կառավարության որեւէ անդամ առարկություն չհայտնեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ