Հատված քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ հարցազրույցից:
– Կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործողությունների որևէ ծրագիր չունի, և գոնե այս պահին «Ժառանգությունն» առաջնորդվում է, ինչպես ասում են՝ «ժողովրդին տաքացնելու» սկզբունքով։
– Ժողովրդին «տաքացնելը», թերևս, նույնպես ծրագիր է, և այն երբեմն կարող է բավական արդյունավետ ծրագիր լինել։ Ակնհայտ է, որ ընդդիմության նոր լիդերը նոր մարտավարություն է որդեգրել։ Դժվար է ասել, այդ ծրագիրը լավ մտածվա՞ծ է, թե՞ հընթացս է իրականացվում, սակայն նոր ուղեգծի առկայությունն անհնար է հերքել։
– Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվե՞լ է ստանալ ընդդիմության փղերի տիտղոսը։ Արդյոք նա նույն ճանապարհո՞վ չի գնում, ինչ տարիներ
Կարդացեք նաև
առաջ՝ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊-Պետրոսյանը։
– Հովհաննիսյանը նույն ճանապարհով չի գնում։ Պետք է սպասել և տեսնել, սակայն, թե ո՞ւր կհասցնի նրան իր այդ այլ ճանապարհը։ Այնտեղ, որտեղ
հանգրվանել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և Լևոն
Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ մի նոր նշակետ։
– Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կոմպրոմիսի գնա իշխանությունների հետ, ենթադրենք՝ նոր կոալիցիա ձևավորվի, կամ նոր կառավարությունում մի քանի պորտֆելներ ստանան, այդ դեպքում որքանո՞վ կօգնի Րաֆֆի
Հովհաննիսյանի խարիզմը՝ հրապարակում հավաքված հասարակությանը
վստահեցնելու, որ դա էր ճիշտ ճանապարհը։
– Եթե Հովհաննիսյանը գնա կոմպրոմիսի վերոնշյալ տարբերակներով՝ դա
կարող է տարբեր արձագանքներ առաջացնել։ Եթե մի քանի երկրորդական պորտֆելներ առաջարկվեն նրան, և այդ առաջարկներն ընդունվեն, ապա ավարտն, անշուշտ, նման կլինի նախկինում հրապարակը լցրած այլ առաջնորդների ճակատագրին՝ մասնավորապես՝ օրենքների երկիր կառուցած մարդու և կամ հակամոնղոլ-թաթարական խաչակրի արշավին։
Եթե ընդդիմությանն առաջարկվի կառավարության ղեկավարի պաշտոնը՝
ապա դա այլ հանգամանք է, որի պարագայում հետևորդներին հնարավոր
կլինի բացատրել միայն սեփական գործողություններով։ Սակայն այսպիսի զիջումն ինձ այս պահին քիչ հավանական է թվում։
– Պարոն Մարտիրոսյան, մյուս կողմից՝ «Ժառագություն» կուսակցության
անդամները նշում են, որ սա ընտրական հեղափոխություն է, թեև ոմանք
կարծում են, որ սա Նարնջագույն հեղափոխության սցենար է, ոմանք էլ
Արաբական հեղափոխությունների սցենարի հնարավոր իրագործման մասին են մտածում։ Կա՞ արդյոք հեղափոխության սցենար։
– Ես չգիտեմ, թե ի՞նչ է «ընտրական հեղափոխությունը»։ Արաբական հեղափոխություններում սցենար չկար։ Սցենարը հրապարակ եկավ, երբ
դրանք նախաձեռնեցին տեղում գտնվող անհայտ տարրերը։ Սցենարիստները սկսեցին իրենց աշխատանքը՝ իրենց համար հենարան տեսնելուց հետո միայն։ Նարնջագույն կամ Վարդերի հեղափոխության հոտ այստեղից չի գալիս։ Հովհաննիսյանի հայտարարությունները Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերաբերյալ նրան զրկում են նարինջ կամ վարդեր ստանալու հնարավորությունից։ Իսկ առանց ֆինանսական միջոցների և դրսից այլ սատարման՝ գունավոր հեղափոխություններն անհնար են։ Դատելով հետընտրական պայքարից՝ այն ամենն, ինչ այսօր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միայն իր քվեներն են և բարևը։ Իսկ ինչպես հռչակում է ցածրաճաշակ հայկական ասացվածքը՝ բարևն անգամ մարդունը չէ։ Րաֆֆի Հովհաննիսյանին, այսպիսով, մնում են միայն իր քվեները։ Եվ նրա միակ խաղաքարտը դա է։
– Ի վերջո, ի՞նչ է շահելու հասարակությունն այս ամենից։
– Հասարակությունն արդեն շահել է։ Սերժ Սարգսյանն իր ելույթներում
բազմիցս արտահայտվել է այն մասին, որ ցանկանում է ուժեղ ընդդիմություն
տեսնել, որպեսզի իշխանությունը զգոն և զգաստ լինի։ Այժմ՝ նախագահի
այդ իղձն իրականություն է դարձել, և այդ առումով՝ հասարակության՝ իշխանամետ և ընդդիմադիր հատվածների շահերը համընկել են։
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ժամ»