Լիբանանի ֆուտբոլի առաջնության երկրորդ լիգայի «Ալ-Նահդա» եւ «Սալամ Զհարտա» թիմերի հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներից մեկը խաղադաշտում բառի բուն իմաստով ծեծել է մրցավարին:
Դա եղել է «Ալ-Նահդայի» խաղացողներից մեկը, որը մի քանի անգամ հարվածել է իրեն դեղին քարտ ցույց տված մրցավարին: Վերջինը ցանկացել է փախչել, սակայն խաղացողն ամբողջ դաշտով մեկ հետապնդել է նրան ու շարունակել հարվածների տարափ տեղալ: Հետաքրքիր է, որ այդ ընթացքում ֆուտբոլիստները եւ անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցնելու ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Ծեծը դադարեցնել հաջողվել է միայն զինվորականների միջամտությունից հետո: Մրցավարի եւ ֆուտբոլիստի անունները չեն հրապարակվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ