Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դուք պետք է շոշափելի առաջընթաց արձանագրենք մինչեւ ԵՄ գագաթնաժողովը». Լիտվայի ԱԳ նախարար

Մարտ 07,2013 11:59

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ում այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի համատեղ ասուլիսում Նալբանդյանը կարեւորեց հանդիպումը գործընկերոջ հետ եւ երկու երկրների իշխանությունների հետ հանդիպումները: Նա տեղեկացրեց, որ անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորություններին:

Լինաս Լինկյավիչյուսը, ով նախկինում որպես ՊՆ նախարար էր այցելել, նշեց իր այցը եվրոպական ուղղության հետ է կապված, եւ արձանագրեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Վիզաների դյուրացման, Ասոցացման քաղաքականության պայմանագրի շուրջ: Նա կարեւորեց Հայաստանի հետագա ընթացքը` հիմնելով ԵՄ-ի համար ընդունելի տարբերակի` կոնսեսուսի հիման վրա քաղաքական առաջընթացը: Հակամարտող կողմերը պետք է կենտրոնանան կոնկրետ հարցերի, օրինակ եվրոինտեգրման ուղղությամբ, նկատեց Լինաս Լինկյավիչյուսը:

«Մենք այս տարածաշրջանի վրա կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը, մեզ համար շատ կարեւոր է Արեւելյան գործընկերությունը, դուք պետք է շոշափելի առաջընթաց արձանագրենք մինչեւ ԵՄ գագաթնաժողովը, ավարտեք բարեփոխումներն ու բանակցությունները ազատ առեւտրի եւ ասոցացման քաղաքականության պայմանագրի շրջանակներում», հայտարարեց Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031