Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. Շուշան Պետրոսյանի, Մազմանյանի ու Հախվերդյանի լեզվակռվի մասին .«Էս ի՞նչ բազար է, յանի ի՞նչ»

Մարտ 07,2013 11:53

«Չգիտեմ Ռուբեն Հախվերդյանը իշխանություններից փող վերցրե՞լ է, թե՞ չի վերցրել, բայց եթե վերցրել է` լավ է արել: Ի տարբերություն ուրիշների` ինքը, որ վերցնում է, փողը վերցնելուց հետո չի սապոնվում: Երեւի վերցրել է իր գործերի համար: Արվեստագետը պարտական ու պարտավոր չէ, եթե իշխանություններից ինչ-որ մեկը իրեն փող է տվել, հեչ պարտադիր չէ, սազը վերցնի ու սկսի երգել այդ իշխանությունների մասին: Անբարոյականությունը կլիներ դա եթե մի հարցում օգնեին, ինքը սկսեր երգել նրանց գովքը: Ես այդ դիրքորոշմանն եմ հակված, քան նրանց, որոնք իշխանություններից օգտվում են ու սկսում են երգել նրանց համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը` անդրադառնալով երգչուհի Շուշան Պետրոսյանի, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի եւ թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի` արդեն մի քանի օր շարունակվող լեզվակռվին:

Հիշեցնենք, որ Շ. Պետրոսյանն ու Ա. Մազմանյանը Հախվերդյանին քննադատում են իշխանություններից փող վերցնելու նրանց քննադատելու մեջ: Իսկ Հախվերդյանը դատապարտում է վերջիններիս՝ իշխանություններին ծախված լինելու մեջ:

Պարոն Դանիելյանի խոսքերով, իշխանությունները նրա համար են, որ նրանցից օգտվես. «Նրանք մեր ծառաներն են: Դրանք հենց դրա համար են, որ փող տան, բա՞ ում տան»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ հրապարակային հայտարարել` ով ումից, երբ ու ինչքան գումար ստացավ, մտավորականին սազական չէ. «Իրականում սիրուն բան չէ: Ես այդ խաղին չէի մասնակցի: Հախվերդյանի միակ վրիպումն այն է, որ շան տեղ է դնում այդ խոսակցությունները: Ինքը միշտ ապրել է այնպես, ինչպես ուզել է ու լավ է արել»:

Անդրադառնալով պարոն Հախվերդյանի պնդմանը, թե Մազմանյանը իրեն ծախել է Սերժ Սարգսյանին ու նրա դրածոն է, պարոն Դանիելյանն ասաց. «Ես իսկապես չգիտեմ՝ դա ծախվելու նշան է, թե ոչ հեռատես լինելու: Ես Մազմանյանին մի կես տարի է՝ չեմ տեսել, որ տեսնեմ` կհարցնեմ: Ինչ վերաբերել է ծախվել են, թե՞ ոչ, չգիտեմ նրանք դրա տեղն ինչ են ստացել, կամ ստացե՞լ են, թե՞ ոչ: Կարող է իսկապես դա նրանց համոզմունքն է»:

Դերասանը դժվարացավ խորհուրդ տալ լեզվակռվի մեջ մտած գործընկերներին. «Չեմ կարող խորհուրդ տալ: Երեւի վերջապես պետք է ստոպ տալ այս ամենին: Էս ի՞նչ բազար է, յանի ի՞նչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Յուրաքանչյուր նորմալ մարդ, որը պետական ոլորտի աշխարող է, եթե նույնիսկ ոչ ծառայող, ապա
    բացառվում է, որ կարողանա իր կարծիքը ազատ արտահայտվի: Իսկ ովքեր կարողանում են, ապա
    նրանց կարելի է ազատ խոսելու,՝ հերոսի կոչում տալ:

  2. Hayk says:

    ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՄԵՆ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ….
    Դե, շուշանն ու էդ մազմանյանն էլ ստրուկ են ծնվել…..

  3. hes says:

    լրիվ համամիտ եմ պարոն Դանիելյանի հետ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031