Մարտի 6-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին՝ Վարդաձոր գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Աշոտ Ներսիսյանին պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի 42 ՕՕ 111 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ուղևոր, 1964 թ. ծնված Օֆիկ Հակեյանը տարբեր մարմնական տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել գազի բալոնի փականը և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
ԱԻՆ