Ապրիլի 21-ից մայիսի 1-ը Փարիզում եւ Սանկտ-Պետերբուրգում անցկացվելու է շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:
Իրենց մասնակցությունը հաստատել են մոլորակի մի շարք առաջատար գրոսմայստերներ, որոնց մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը: Հայաստանի լավագույն շախմատիստից բացի, հուշամրցաշարում հանդես գալու են աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Բորիս Գելֆանդն ու Պյոտր Սվիդլերը, Ֆրանսիայի ուժեղագույն գրոսմայստերներ Մաքսիմ-Վաշյե Լագրավը եւ Լորան Ֆրեսինեն, անգլիացի Մայքլ Ադամսը, Չինաստանի գործող չեմպիոն Դին Լիժենը:
Մրցաշարն անցկացվելու է երկու փուլով՝ Փարիզի Լուվր թանգարանում (խաղային 5 օր) եւ Ռուսաստանի պետական թանգարանի Միխայլովյան ամրոցում (խաղային 4 օր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ