Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դելֆինարիումի փոխարեն՝ ձեզ է պետք ապամոնտաժել

Մարտ 07,2013 10:55

Երեկ ստացված տեղեկատվությունը, թե այնքան աղմուկ հանած Դելֆինարիումը քանդում են, զարմանքի ու զայրույթի զգացում առաջացրեց: Պարզվում է՝ ընդամենը 2010-ի վերջին կառուցված այդ հաստատության «շահագործման ժամկետը» լրացրել է: Եվ հիմա, առանց որեւէ հոդաբաշխ բացատրություն տալու, քանդում են այն, ինչը հազիվ 2 տարի է ծառայել:

Թե ինչ է նշանակում շահագործման ժամկետ՝ ոչ ոք չգիտի: Այդ հսկա կոնստրուկցիաներն ինչպե՞ս կարող էին 2 տարում մաշվել ու ժամկետանց դառնալ: Չէ՞ որ բոլորս հիշում ենք, թե ինչ տեւական ու կատաղի պայքար էին մղում բնապահպաններն այդ կառույցի դեմ՝ նստացույցերով-պաստառներով: Հայտարարություններ էին անում, որ չի կարելի դելֆիններին պահել մեկուսացված պայմաններում, քլորաջրի մեջ: Ասում էին, որ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում չի կարելի նման կառույց սարքել եւ այլն: Սակայն մեր իշխանություններն անդրդվելի էին եւ, նեղացածի կեցվածք ընդունած, բողոքում էին, թե իրենք ջանք չեն խնայում, մտածում են մեր մանուկների մասին, ուզում են նրանց համար զվարճանքի վայր ստեղծել, իսկ այս «ոչուփուչ» բնապահպանները գրանտներ ստանալու համար անիմաստ ակցիաներ են անում, ապերախտ հասարակությունն էլ ամեն ինչ սեւացնում է:

Այգում վրան խփած Վահրամ Թաթիկյանին մի կերպ հանեցին ու ձեռնամուխ եղան կառուցապատմանը: Հետո՝ քաղաքով մեկ գովազդներ էին փակցված, տարբեր մարզերից մանուկներին բերում էին դելֆիններին նայելու: Լրատվամիջոցները բարի ռեպորտաժներ էին անում դելֆինների ու նրանց զարմանահրաշ շոուի մասին: Եվ հանկարծ իմանում ենք, որ Դելֆինարիումն արդեն կատարել է իր դերը եւ պետք է ապամոնտաժվի: Սա ուղղակի ծաղր է հասարակությանն ուղղված: Երբ մարդկանց կարծիքը ոչինչ չարժե: Եվ ինչ-որ չինովնիկների քմահաճույքն է որոշողը:

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031