Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Աթոռում` հայկական դեսպանատուն

Մարտ 07,2013 00:00

Մի դեսպանատուն էլ Վիետնամում կբացվի. կառավարությունը հույս ունի, որ դրանով գործարար կապերի աշխուժացում կլինի:

 

Եթե վաղը կառավարությունը հաստատի, ապա Վատիկանի Սուրբ Աթոռում շուտով կբացվի ՀՀ դեսպանություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագիծը` դեսպանություն բացելու վերաբերյալ վաղը կքննարկվի եւ որոշում կկայացվի կառավարության հերթական նիստում: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

«Սուրբ Աթոռում դեսպանություն չենք ունեցել, բայց դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նշված է կառավարություն ներկայացրած փաստաթղթում, սկսել  են դեռեւս 1992 թվականից: Իսկ դեսպանություն բացելով մեր կառավարությունն հույս ունի խորացնել հարաբերությունները Վատիկանի հետ: «Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացումը կարեւորվում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգևոր, այլեւ՝ քաղաքական ազդեցությամբ։ Հատկանշական է, որ Սուրբ Աթոռը հանդիսանում է մշտական դիտորդ ՄԱԿ-ում և ԵԽ-ում, ինչպես նաեւ անդամակցում  է ԵԱՀԿ-ին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների»,-գրված է հիմնավորման մեջ։

Թե որքան գումար պետբյուջեից կհատկացվի դեսպանություն բացելու համար, առայժմ պարզ չէ. նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն կա, որի ֆինանսական գնահատականը տալ հնարավոր չէ՝ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրի նախագծով էլ վաղը կառավարությունը որոշում կկայացնի դեսպանություն բացել նաեւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: Այս երկրում դեսպանություն բացելու կարեւորությունը, ըստ նախագծի հիմնավորման,  վերջին տարիներին Վիետնամի տարածաշրջանային եւ միջազգային դերակատարության զգալի ակտիվացումն է.«Երկրի տնտեսության կառուցվածքը եւ զարգացվածության աստիճանը լավ հնարավորություններ են ընձեռում նրա հետ առեւտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության ծավալման համար: ՎՍՀ-ն պատրաստակամություն է դրսեւորում ապահովելու ՀՀ-ի հետ միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացում:Դեսպանության բացումը իր նպաստը կունենա նաեւ գործարար կապերի աշխուժացման եւ առեւտրաշրջանառության զարգացման հարցում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031