ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցն արդեն քննարկում է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Եթե կուսակցությունը մասնակացի, ապա ցուցակը կգլխավորի հենց ինքը՝ պարոն Բագրատյանը;
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ՀԱԿ պատգամավորի դիրքորոշումը հստակ է.«Այս պահին ժողովրդի հետ կանգնած ենք, բայց դա քիչ է»։
Պարոն Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանից հստակ ծրագիր է ակնկալում. «Մենք պիտի հստակ բացատրություններ ստանանք՝ ինչ է ուզում անել։ Սցենարները ես չպետք է հուշեմ, պետք է որոշի ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը, և ինչ որոշում էլ կայացնի, ես կհարգեմ իր որոշումը, որովհետև այս պահին ինքն է գլխավոր գործող անձը»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հարգելի Հրանտ, եթե տեսնում ես հուշելու կարիք կա,՝ հուշիր: