Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրություններ` Դարանիկում

Մարտ 06,2013 23:21

Ավագանու անդամներից մեկի պարբերաբար բացակայության պատճառով կառավարությունը նոր ծախսեր եւ նոր ընտրություններ կկատարի

 

Գեղարքունիքի մարզի Դարանիկ գյուղում մոտ 40 օրից ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն: Այս մասին վաղը ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշում կկայացնի: Համայնքի ավագանու անդամ Մամիկոն Կարապետյանը 1 տարվա ընթացքում նիստերի կեսից չի ներկայացել, ուստի նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:  2011 թվականի մարտի 29-ին այս համայքնում ընտրվել են ավագանու ոչ թե 5 անդամ, ինչպես օրենքն է սահմանում, այլ` 3, իսկ այս 3 անդամներից մեկի` Մամիկոն Կարապետյանի պարբերաբար բացակայությունն էլ գուրմարած` ուղղակի անհնարին է դարձել համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը: Այս պատճառով էլ համայնքում արտահերթ ընտրություններ կնշանակվեն:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031