Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քանդակագործ. «Շարմազանովների դարն անցնում է»

Մարտ 06,2013 23:02

Ըստ Վիգեն Ավետիսի` Աժ փոխխոսնակը գրագետ հայերենով  չի խոսում:

 

Իտալիայում ստեղծագործող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, մեկնաբանելով Հայաստանում կատարվող իրադարձությունները,  կարծիք հայտնեց, որ Շարմազանովների պես երիտասարդների  դարն անցնում է , և ասպարեզ են գալիս  գրագետները : «Ես կուզեի իմ ձևով մեկնաբանել Հայաստանում կատարված, արդեն փաստ դարձած իրականությունը: Այստեղ ոչ մի տրագեդիա չի կատարվել, ոչ Հանրապետական կուսակցության համար, էստեղ հաղթանակ տոնելու ինչ- որ տրամադրությունները ես սխալ եմ համարում, պետք է ուղղակի  հստակ գնահատել իրավիճակը: Ի՞ նչ կատարվեց, ոչ ոք չի  հաղթել, ոչ  էլ պարտվել,  ժողովուրդը ընտրություն  է կատարել: Սա է ամենակարևորը, և ի՞նչ ընտրություն է կատարել. կատարել է մի փուլի ավարտ,  և նոր փուլի սկիզբ: Սա է կատարվել, որին հստակ մասնակցեցին  երիտասարդները  և ասացին`  ոչ ոք իրավունք չունի մեզ  թելադրելու, թե մենք ինչ կարգի պետություն ենք ստեղծում: Էս քայլը արվեց երիտասարդների  կողմից, որը ամենամեծ հաղթանակն է իմ կարծիքով: Ոնց որ Սերժ Սարգսյանը մի օր ասաց , թե «դուք»-ով պետք է խոսեք հայ քաղաքացու հետ, բայց ինքը երբեք չի շարունակում դուք-ով խոսել, նույնիսկ  քաղաքապետի հետ,  հայ երիտասարդն էլ աշխարհին, զարգացած Եվրոպային  ասաց, որ  էսօրվանից մեզ հետ «դուք»-ով կխոսեք և ձեր չափանիշներով  մեզ չչափեք: Էն չափանիշները, որով եվրոպացիները եկել էին չափեին հայերին, էն չափանիշներն են, որոնցով   արդեն 20 տարի է  ներկայանում է մեր պետությունը,   Քոչարյանի, Սերժի համակարգը, իրենց ձեռք է տալիս ներկայացնել մեր պետությունը որպես չկայացած, հիվանդ, կարիքավոր  պետություն, այլ ոչ թե կայացած»:

Ըստ պարոն Ավետիսի՝ այսօր մենք  կառուցում ենք այն պետությունը, որի  հետ հաշվի  են նստելու  թե Ռուսաստանը,  թե Ամերիկան : Ըստ նրա,  պետությունն այնքան  պրոֆեսիոնալ  պետք է լինի,   որ կարողանանք հետ կանչել բոլոր մասնագետներին: «Էսօր մասնագետների պակաս կա, էսօր ես տեսնում եմ,  թե ինչ լեզվով են խոսում հենց  նույն Շարմազանովները  կամ մյուս պաշտոնյաները, նույնիսկ  հայերենով  խոսել չգիտեն  ուղղակի: Ես չեմ խոսում այն մասին, որ նրանք  պրոֆեսիոնալ  չեն իրենց գործում, ես ասում եմ, որ հայերեն չգիտեն: Մի խոսքով,  ուզում եմ ասել` վերջացավ էդ անգրագիտության և ոչ պրոֆեսիոնալության  հատվածը մեր պատմության ,  և սկսվեց նոր,  գեղեցիկ խոսքի, և մասնագիտական աշխատանքի պահը», -ասաց հայտնի քանդակագործը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Միանգամայն համամիտ եմ պարոն Ավետիսի հետ: Շարմազանովների դարն ավարտվում է: Նա շատ վատ օրինակ է երիտասարդների համար: Նա իր ողջ կեցվածքով ցույց է տալիս, որ կարելի է կիսագրագետ լինել, մի կերպ ավարտել կրթությունը, հետո քծնանքով, ստորաքարշությամբ, անհարգալից վերաբերմունքով, հեգնանքով ու ծաղրով,ստրկամտությամբ ու տիրոջը ծառայելու ու ամեն գնով հաճոյանալու շնորհիվ հասնել նման բարձունքների:Շարմազանովների նման երիտասարդները պետք են միայն նրա համար, որ ցույց տրվի, թե ինչպես ՉՊԵՏՔ է սկսի իր քաղաքական կարիերան երիտասարդ գործիչը:

  2. Maxim says:

    Ամենատարբեր մեկնաբանությունները կարելի է տալ այսօրվա Հայաստանի իրավիճակին, բայց
    փաստը մնում է այն՝, որ Ռաֆֆիին պետք է շատ լուրջ աջակցություն՝ բոլորիս կողմից, ովքեր չեն
    ցանկանում մեր երկիրը տեսնել, ավելի աղետալի վիճակում, քան այսօր է: Եվ այդ աջակցությունը
    պետք է լինի,՝ ամենայն ազնվությանբ, անկեղծությանբ, և համարձակությամբ:

  3. Գեղամ says:

    Վիգեն Ավետիս դուք մարդկանց առանց ճանաչելու մի փորցեք գնահատականներ տալ: Դուք չեք Ճանաչում Շարմազանովին չգիտեք իր կրթվածության մակարդակը, իր կաչողությունները, այդ ինչպես եք գնահատականներ տալիս: Ձեզ իրավունք չվերապահեք քննադատել մարդկանց մակարդակը ում չեք Ճանաչում: Մի խորհուրդ և քննադատությունն ել իմ կօղմից Ձեզ մեծ-մեծ ղոսելու փողարեն լավ կանեիք ապրեիք Հայաստանում և ստեղծագործեիք Հայաստանում, այն ժամանակ գուցե ընկալելի լիներ Ձեր քննադատությունը այն ել միայն քաղաքական մասով: Քննադատելը շատ հեշտ է դա կարող է անել իմ 5 տարեկան աղջիկը անգամ……………

    Հ. Գ. Համոզված եմ,որ Դուք Ձեր ինտելեկտով և մտահորիզոնով մի քանի անգամ ցածր մակարդակի վրա եք գտնվում քան Ձեր մատնանշած մարդիկ: Այդ մարդիկ իրենց իրավունք չեն վերապահի երբեք քննադատել Ձեր գործերը, քանի- որ դա է Ձեր կարողությունն ու մտքի թռիչքը: Համոզված եմ կարող են , բայց չեն անի

  4. Արտո says:

    Գեղամ վերջում գոնե ներկայացիր, որ Շարմազանովի օգնականն ես, այլապես կարդացողին կթվա թե իսկապես լուրջ ես խոսում: Սապոնվելն էլ շատ հեշտ է, բայց 5 տարեկանները չեն սապոնվում, մեծանում են զգում , որ էլ կայանալու ուրիշ ճար չունեն, սապոնը առնում են ձեռները ու ընկնում սրա նրա հետևից:

    • Գեղամ says:

      Ես չեմ էլ թաքցնում թե ես ով եմ:Ու ասւմ եմ ամենայն լրջությամբ: Եթե ինձ ճանաչում եք ուրեմն վստահ եմ ,որ գիտեք սապենը իմ բանը չէ.

  5. Փիրուզ says:

    Գուցե պարոն Ավետիսը չկարողանա պատասխանել, բայց ես գիտեմ պարոն Շարմազանովի սովորելու աստիճանը Մանկավարժական համալսարանում: Այդ մասին Մանկավարժականում անեկդոտներ են պատմում: Մենք փոքր ազգ ենք և լուրերը շատ արագ տարածվում են, այնպես որ անտեղի մի խոսեք: Այդ համալսարանի ականավոր դասախոսներից ակադեմիկոս Մանվել Զուլալյանը և ոչ միայն նա երիտասարդ ուսանողներին միշտ օրինակ էին բերում Շարմազանովին` նրա մեծամտությունը, ցածր մակարդակը, քծնանքը և դրա միջոցով պաշտոնի հասնելու ձգտումը: Թերևս կարիք չկա վեր հանելու նրա ուսուցման գործընթացի տվյալները: Նրա հեգնանքով, վերամբարձ տոնով խոսելաձևը, ամեն գնով իր տերերին ծառայելը արդեն փաստում եմ նրա մարդկային տեսակի մասին: ՆԱ պետական պաշտոնյա է և նրա ՄԻԱԿ տերը պիտի լինի պետությունը, օրենքը, սահմանադրությունը, որին պիտի տառացիորեն ծառայի, ոչ Սերժ Սարգսյան անհատին, այլ երկրի նախագահին, ով էլ լինի ապագայում: Դա պիտի հասկանան բազմաթիվ պարոն Շարմազանովներ, Խաչիկ Ասրյաններ,Արմեն Աշոտյաններ և այլն և այլն;

    • Գեղամ says:

      Պետք չէ ստել, այն էլ այդ աստիճան . Զուլալյանը երբեք նման բան չէր արտահայտվի, ինձանից լավ չեք իմանա, որովհետև Զուլալյանը իմ դիպլոմայինի ղեկավարն է եղել և ես շատ լավ եմ Ճանաչել

  6. Հրանտ Պապիկյան says:

    Արջը յոթ երգ գիտի… ութն էլ “բարև”-ի մասին… Մարդը ասում է ` Տգեղ հայերենով խոսացող խոսնակները և ցածր արհեստավարժությամ մակարդակով մասնագետները հարիր չեն մեր ազգին և ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ԵՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ. ու շատ էլ ճիշտ է անում’: Ինչ կապ ունեն այս մտքի հետ Րաֆֆիին աջակցելը, Maxim ջան: կամ ինչ կապ ունեն Շարմազանովի այլ կաՉողությունները, որ փորՑում եք Ձեր կՕղմից վեր հանել, Ձեր իսկ ճիշտ հայերենի վրա աշխատելու փոՂարեն .. (այդպես եք գրել ) Գեղամ ջան…

  7. գոհար says:

    Վիգենի մասին դատել չեմ կարող,բայց որ մեր քաղաքական գործիչները կրթական լուրջ խնդիրներ ունեն’ ակնբախ է

  8. Ժիրայր says:

    Ես համամիտ չեմ քանդակագործի և մնացած կոմենտ գրողների հետ ,Շարմազանովին համարում եմ ինտելեկտեւալ և գրագետ քաղաքական գործիչ,եթե մաքուր հայերեն խոսելու մասին է խոսքը ապա խորհուրդ եմ տալիս հետևել նույն Րաֆֆի ելույթներին և դավայ բառը գտեք հայկական բառարանում. ամոթա լուրջ գործերով զբաղվեք…սուտ խոսելուց և զրպարտելուց հեշտ գործ չկա…

  9. Փիրուզ says:

    Պարոն Գեղամ, եթե Դուք իրոք ակադեմիկոս Զուլալյանի սանն եք եղել և նրա ղեկավարությամբ դիպլոմային եք գրել և ինչպես Դուք եք նշում շատ լավ եք իրեն ճանաչում, ապա պետք է իմանայիք, որ նա շատ ազնիվ ու անխոնջ գիտնական էր, նա երբեք չէր հանդուրժում կեղծարարությունը: Նրա մահվվան առթիվ ստեղծված կառավարական հանձնաժողովը ակադեմիկոսի դագաղը ներքև պահած պարզապես գցեցին մեքենան ու տարան թաղելու: Սակայն նրա թողած վաստակը իր փոխարեն է խոսում ու դեռ խոսելու է, քանի որ գործն է անմահ, լավ իմացեք: Պարոն Շարմազանովի գործունեություն էլ նրա մասին է խոսում: Անհասկանալի է, թե ինչի հիման վրա եք պաշտպանում իրեն բազմիցս վարկաբեկած պարոն Շարմազանովին: Կարող եք մատնանշել մի հոդված, մի ելույթ, մի տեսագրություն, ուր ՀՀ ԱԺ փոխխոսնակը այդ պաշտոնի բարձրությանը հարիր խոսք է ասում ??? Ինչ վերաբերում է պարոն Ավետիսին, ապա մամուլում մի փնտրտուք տվեք, տենելու, թե ամեն տարի նա Շուշի հիմանականում իտալացի քանդակագործների ինչ խումբ է բերում, որոնք մասնակցելով մրցույթի` իրենց երկրում հոդվածներ են գրում Արցախի մասին` նպաստելով հայկական այդ հրաշք անկյունի մասին տեղեկատվության մասսայականացմանը Իտալիայի նման հարուստ մշակութային պատմություն ունեցող երկրում: Ահա թե ինչ է անում պարոն Ավետիսը “Իտալիաներում”:

    • Գեղամ says:

      ԶՒԼԱԼՅԱՆԸ այո ՀԶՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ ԷՐ… ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԵՍ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԻՐԵՆ ԻՆՁ ՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ… ՄՆԱՑԱԾԻ ՄԱՍԻՆ ԿՆԱԽԸՆՏՐԵՄ ԼՌԵԼ….

      • Ani says:

        Առանց անձնապես ճանաչելու իրավունք ունենք դատել և քննադատել այն մարդկանց, որոնք ամբողջ օրը երևում են էկրաններից, խոսում ու գնահատականներ են տալիս ամեն ինչին: Դրանով իրենք մեզ հնարավորություն են տալիս չափել իրենց կրթվածության մակարդակը, գիտելիքները և փորձը

    • Արտո says:

      Հարգելի Փիրուզ: Խնդրում եմ վերջապես հասկացեք , որ Գեղամ կոչեցյալը Շարմազանովի օգնականն է, հլու հնազանդ; Ու ամեն տեղ առիթը բաց չի թողնում օճառոտ մի գովերգ գրել Շարմազանովի մտավոր ունակությունների մասին, որ շեֆը նկատի իրան պուպուշ ասի: Այլապես Հայստանում չեք գտնի մի մարդ որ հիացած է Շարմազանովի ակադեմիական ուղեղով: Մի խանգարեք տղային օճառվել: Թողեք առաջ ընթանա:

  10. Աիդա says:

    Ձեր բոլորիտ մեջ խոսում է միայն նախանձն ու չարությունը: Ամբողջ հայ ազգը նրան ճանաչում է « Համայնքապատկեր» խաղից, մենք լավ գիտենք նրա գրագիտության չափը, իսկ դուք գոնե մեկ ամգամ ելույթ ունեցել եք հեռուստատեսությամբ? որ մենք իմանանք դուք կարողանում եք գոնե մեկ նախադասություն կազմել ուղիղ եթերոմ? իսկ քանդակագործի նախանձության պատճառը անահսկանալի է: Փորձեք ավելի բարի ու կամեցող դառնալ և գնահատել մեր խելացի ու գրագետ քաղաքական գործիչներին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031