Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակը կնշի Առաքելոց վանքում

Մարտ 06,2013 22:39

 Նա իր թիկունքում կանգնած  մանուկներին  «թիկնապահներ» անվանեց

 

Մարտի 6-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերյան քաղաքում ողջունեց հավաքի մասնակիցներին՝ «Բարեւ Նոյեմբերյան, մեր հաղթանակը շնորհավոր լինի»  եւ  հավելեց. «Անգամ  պաշտոնական տվյալներով  ժողովուրդը՝ 52 տոկոս, իշխանությունը՝ 40, հասկացա՞ք՝   ինչ եք  արել: Այդ լռությունն  արդեն  ինձ տալիս է ուժ, պետք  չէ ոչ մի ծափ, ոչ մի կենաց: Նոյեմբերյանը՝ քաղաքով, սահմանով, գյուղերով խոսել է:  Եվ ես պարտավոր եմ ձեզ հետ  միասին  այդ ձեր խոսքը, ձեր իրավունքը, ձեր ընտրությունը  ոչ թե մինչեւ վերջ , այլ մինչեւ մեր երեխաների համար սկիզբ  պաշտպանել, եւ չկասկածեք: Հիմա Կիրանցի կողքի գյուղը ո՞րն է, կարո՞ղ եք ասել, այնտեղ Առաքելոց վանք կա, գնացինք մի քիչ փոշոտ, ցեխոտ, ոտքով, կոշիկով : Աճարկուտից եկանք, Առաքելոց չհասանք, Սուրբ Մարիամը տեսանք ձախի վրա,բայց գիտեինք, որ ուշանում էինք, դրա համար միասին կգնանք Առաքելոց, ուխտ կանենք եւ մեր հաղթանակը կնշենք: Առաքելոց լինի, Սաղմսոնավանք, որտեղ որ լինի, հայ ժողովուրդը խոսել է, եւ ես դա գիտակցում եմ»:

Ր. Հովհաննիսյանն  իր հետեւում կանգնած  փոքրահասակ տղաներին  կատակով ասաց՝  իրար թիկնապահ ենք  այսօր:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031