Կառավարության վաղվա կայանալիք նիստի օրակարգում քիչ առաջ ավելացվեց ևս մեկ հարց ` ԱԱԾ-ի պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետի պաշտոնում հաստատելու մասին:
Ինչպես գրում են ֆեսբուքյան գյումրեցի օգտատերերը, նա Շիրակի 6-րդ մարզպետն է , երկրորդ գեներալն ու երկրորդ Ֆելիքսը: Հիշեցնենք, որ ժամանակին Շիրակի մարզպետ է եղել նաև Ֆելիքս Փիրումյանը: Բացի այդ, Ցոլակյանը երկրորդ գեներալն է գեներալ Աշոտ Գիզիրյանից հետո: Օգտատերերից մեկը այս կապակցությամբ գրում է. « Հետաքրքիր է, ի՞նչ պաշտոն է մարզպետի պաշտոնը… եթե դա ընդամենը ադմինիստրատիվ է, ապա այդ պաշտոնի ենթապաշտոնյաներն արդեն իսկ կատարում են իրենց գործը, փոխմարզպետն էլ կենտրոնացնում է, եթե ուղղակի «վերևից սաստող ձյաձյա է» պետք, դրա համար էլ գեներալների են նշանակում՝ դա էլ պարզ է, իսկ միգուցե ագրոնոմիայից, գյուղատնտեսությունից հասկացող մեկին նշանակե՞ն, որ վերջինս ոտքի կանգնեցնի գյուղական տնտեսությունները՝ դա էլ անհավանականության դաշտից է… ստացվում է, որ փակուղի է… ուրեմն, ում էլ նշանակեն, մարզի համար՝ վսյոռավնո, իրանց համար՝ իրանք գիտեն… »:
Նշենք նաեւ, որ ընդհանուր առմամբ, Ֆելիքս Ցոլակյանը բարի համբավ ունի եւ արդարամիտ ու պարկեշտ մարդու անուն ունի, ժամանակին աշխատել է նաեւ որպես Հարկային տեսչության պետ, եղել է նախագահի խորհրդական:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Եթե աշխատել է հարկայինի պետ, ուրեմն արդեն լավ համբավ չի կարող ունենալ, հիմա էլ Ձերժինսկու հիմնարկից են բերում, վայ, չլինի “Железный Феликс”-ի տխուր ավանդույթները հիմնադրի Շիրակում? Ինքն էլ ա չէ Ֆելիքս:
Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորում է նրա ուսուցիչը` Թելման Սահակյանը: Միանգամայն արդարացված և ճիշտ նշանակում է:Չեմ կասկածում, որ Ցոլակյանն ազնվորեն կծառայի իր հայրենի Շիրակին: Ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և անձնական երջանկություն իմ սիրելի աշակերտին: