Բրիտանական թերթերը թուրք մրցավարին մեղադրում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պարտության մեջ, որը չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում զիջեց «Ռեալ Մադրիդ»-ին: Մրցավարարին մեղադրում են այն բանի համար, որ նա անարդարացիորեն «Մանչեսթեր»-ի խաղացողին կարմիր քարտ ցույց տվեց: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
«Դեյլի Թելեգրաֆը» իր վերնագրում գրել է «խարդախ է»՝ նկատի ունենալով Նանիին խաղադաշտից հեռացնելու Ջյունեյ Չաքըրի որոշումը: Մասնագետների մեծ մասն ասում է, որ Նանիի խախտման համար ամենաշատը վատագույն դեպքում դեղին քարտ կարելի էր տալ:
«Սա լավ խաղ էր, որը քանդեց վատ մրցավարը», – գրել է «Թելեգրաֆը»՝ անվանելով այն «սարսափելի որոշում»:
«Դեյլի Մեյլ»-ը հայտնաբերել է, որ Չաքըրը Թվիթերում «Ռեալ Մադրիդ»-ի և Քրիստիանո Ռոնալդուի հետևող է:
Կարդացեք նաև
«Թայմս»-ը գրում է, որ խաղադաշտից հեռացումը «չափազանց կոպիտ էր», քանի որ դա եղավ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր»-ը հաղթում էր 1-0 հաշվով, բայց դրանից հետո պարտվեց 1-2 հաշվով:
Նկարի տակ, որտեղ «Մանչեսթեր»-ի գլխավոր մարզիչ Ֆերգյուսոնը մատ է թափ տալիս մրցավարի վրա, «Սան»-ը գրել է. «Կոտրված. Ֆերգին խելագարվել է Նանիի կարմիր քարտից հետո»:
Մարզչի օգնական Մայք Ֆելանը` նկատի ունենալով, որ այս խաղը Ռայան Գիգսի 1000-րդ պաշտոնական հանդիպումն էր, ասել է, որ Գիգսի հիանալի խաղը փչացավ մրցավարի մեկ որոշման պատճառով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ