Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են մի համարից մյուսին գումար փոխանցել

Մարտ 06,2013 21:08

Այսօրվանից Orange-ը բաժանորդները կարող են իրենց բջջային համարից իրենց մտերիմների Orange համարներին գումար փոխանցել «Գումարի փոխանցում» ծառայության միջոցով:

Գումար կարող են փոխանցել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ընդ որում պարտադիր չէ, որ գումար ուղարկող և ստացող բաժանորդներն օգտվեն ձայնային նույն ծառայությունից կամ նույն սակագնային պլանից, սակայն բոլոր դեպքերում բաժանորդները պետք է ունենան դրական հաշվեկշիռ:

Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են կատարել նվազագույնը 1 և առավելագույնը 2000 դրամ միանվագ փոխանցում: Մեկ ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 5000 դրամը: Դելֆին, Թիթեռ, Պանտերա և Առյուծ ամսական բաժանորդագրությունների, ինչպես նաև Orange Բիզնեսի բաժանորդները կարող են միանվագ փոխանցել նվազագույնը 1 և առավելագույնը`5000 դրամ: Մեկ ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը վերջիններիս դեպքում չպետք է գերազանցի 10 000 դրամը:

«Այսօր մեկնարկող ծառայությունը լայն հնարավորություններ է տալիս մեր բաժանորդներին: Շուկայում մինչ օրս առաջարկվող նման ծառայությունները միայն կանխավճարային բաժանորդների համար են եղել, իսկ Orange-ի «Գումարի փոխանցում» ծառայությունը հասանելի է բոլոր բաժանորդներին, ընդ որում՝ տարբեր ծառայությունների ու սակագնային պլանների բաժանորդները նույնպես կարող են իրար օգնել: Ինչպես միշտ, մենք ծառայությունը մշակելիս նախևառաջ մտածել ենք բաժանորդների հարմարավետության ու ազատության մասին», ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Բաժանորդները կարող են օրական կատարել առավելագույնը 5 փոխանցման գործարք և 3 անգամ գումարի փոխանցում ստանալ:

Գումարի փոխանցում ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի էկրանին հավաքել *122#, սեղմել զանգի կոճակը և հետևել հրահանգներին: Ծառայությունը վճարովի է. գումար փոխանցելու համար յուրաքանչյուր անգամ բաժանորդից կգանձվի 20 դրամ:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել