Լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանը քննադատում է ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին
Այսօր Aravot.am –ի հետ զրույցում Համլետ Մոսինյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր, տաղանդավոր երգչուհի Շուշան Պետրոսյանի «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ունեցած հանրահայտ բանավեճին, այնուհետ այն պարզաբանմանը, որ Սերժ Սարգսյանը բավական մեծ գործ է արել Շիրակի մարզում՝ բնակարանաշինություն, ասաց. «Ես այդ կարծիքին չեմ. ոչ Սերժ Սարգսյանն է այդ գործը արել, ոչ էլ Հանրապետական կուսակցությունը, դա արել է մեր պետությունը, մեր կառավարությունը, դա ոչ Սերժ Սարգսյանի գրպանից էր, ոչ էլ Հանրապետական կուսակցության բյուջեից էր:Ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանի` «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հնչեցրած խոսքերին, եթե նա չլիներ ԱԺ պատգամավոր, կասեի` դե լավ էլի, երգիչ ա, կնիկ ա , բան է, ասել ա: Բայց նա ԱԺ պատգամավոր է, Հանրապետական կուսակցության անդամ է, և ՀՀԿ ցուցակով ընտրված մարդ է, նշանակում է` նա իր բերանը բացելիս, պիտի մտածի, նոր բացի: Նա հեռուստատեսությամբ ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է ` դիմացեք էլի, էդ 5 հազարը մի վերցրեք: Ուրեմն 5 հազար դրամը տվողը մեղավոր չէ , մեղավոր է այն մարդը, որի երեխաները սոված են, և էն 5 հազարը վերցնում է, էդպես է գալիս: Նաև ասում է`անբարոյական չէ՞ վերցնել ու ուրիշին քվեարկել:
Պատկերացնո՞ ւմ եք՝ ո՞ւր ենք հասել, որ մարդը` Աժ պատգամավորը, իշխող կուսակցության ներկայացուցիչը պարզ խոսում է այն մասին, որ եթե ձեզ տալիս են 5 հազար դրամ, պինդ կանգնեք, մի վերցրեք: Վերջիվերջո հասուն մարդ է, հո երեխա չէ, որ ասենք երեխա էր: Ես ընդհակառակը այն կարծիքին եմ, որ ովքեր էդ գումարը վերցրել են, նրանք են ընտրել Հանրապետական կուսակցության թեկնածուին, նրա իրական ձայները Շիրակի մարզում ինչքան որ են, հենց էդքանն են գումար վերցրել: Ես ընդհակառակը բոլոր ընտրություններից հետո աում եմ` մեր գյումրեցիները էնքան մաքուր են, որ չեն կարողանում խաբել, որ վերցնում ու գնում ընտրում են, ես էլ էդ կարծիքին եմ: Նորից եմ կրկնում, Սերժ Սարգսյանը ինչքան որ ձայն է ստացել, հենց վերցնողներն են նրան ձայն տվել, որովհետև չեն կարողանում դիմացի մարդու աչքերին նայել, փողը վերցնել ու գնալ ուրիշի ընտրել, այ, ես էլ էդ կարծիքին եմ»,- ասում է լրագրողը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Շուշան Պոտրոսյանը պարզապես երգչուհի է և պետք չէ տաղադավոր բառը կիրառել նրա դեպքում: Միթե նա որևէ յուրահատուկ ձայնային տվյալներ ունի կամ երգի մատուցման որևէ հետաքրքիր ձև ??? Շուշան Պետրոսյանին և նրա նման մի կոպեկով ծախվող “մտավորականներին” Հանրապետական կուսակցության անձրևանոցի տակ առնելով իշխանությունը Հայաստանում ստեղծում է “Յեդինայա Ռոսիա” կուսակցության հայաստանյան մասնաճյուղը: Սակայն ի տարբերություն ռուսական մայր կուսակցության, ուր կան ռուսական կինոյի ու արվեստի իրոք տաղանդավոր գործիչներ, հայաստանյան կրկնօրինակ կուսակցությունը միավորում է ծախու “մտավորականների”` դատելով վերջին շրջանում այդ գործիչների արած ամոթալի հայտարարություններից և մեկնաբանություններից:Շուշան Պետրոսյան, Արա Երնջակյան, Ա.Մազմանյան,Լ. Իգիթյան…
Ես բնակվում եմ Բելգիայում, մտավորական չեմ և ՝՝ծախվելու՝՝ ոչ մի պատճառ չունեմ, բայց եթե հնարավորություն ունենայի ընտրելու ապա կնտրեյի Սերժին ելնելով մի շարք պատճառներից և հատկապես մյոս թեկնածույի, ոչինչ չասող, լոզունգային խոստումներից: Եվ ինձ նման 100 հազարավոր մարդիկ (եթե անգամ ո՛չ 800 000), որոնք իսկապես ընտրել են Սերժին: Մի վիրավորեք մարդկանց որոնք ձեր նման չեն մտածում:
Ես էլ որ Բեյգիայում ապրեր, սերժին կընտրեի….
Շուշանի ,,տաղանդավոր,, լինելու հետ կապված համաձայն եմ Փիրուզի հետ: նա էնքան շուտ-շուտ է կրկնում, որ օրերով սահմաններում երգում է, կարծես հիշողության խնդիր ունի, ասում է որ չմոռանա: Մեկը չկա հարցնի այ Շուշան, բա որ օրերով սահմաններում էս, հեչ սահմանամերձ գյուղեր չէս մտնում?, էդ գյուղերի ու այնտեղ ապրող մարդկանց վիճակը չես տեսնում?, էդ մարդիկ հանուն ինչի պիտի Սերժին ընտրեն? կամ հանուն ինչի պիտի 5000 չվերցնեն ու իրենց ուզած թեկնածուն ընտրեն? փաստորեն Շուշանի համար` մարդկանց նման սոսկալի վիճակում հասցնելը բարոյական է, ընտրություններին փող բաժանելը բարոյական է, բայց փող վերցնել ու ուրիշին քվեարկելը բարոյական չէ: իսկը ՀՀԿ մտածելակերպ` իրենց առաջնորդին հարիր:
Like – Էս լայքը պարզվում է, ամեն ինչ ասող է……………..