Նա Պուտինին, Օբամային եւ Օլանդին կոչ արեց ժողովրդավարության դաս չտալ
Մարտի 6-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ամենամեծ ուժը, վաստակը,նվաճումը համարեց ոչ թե հաղթանակը,այլ այն,որ մարդիկ մեր երկրում հավատացին իրենց, նրանք իր հետ միասին թույլ չեն տալու, որ այլեւս երբեք որեւէ մեկն այդ հաղթանակն իրենցից տանի: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ բազմիցս եղել է սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում, առաջին անգամ տարածաշրջանում եղել է Վազգեն Սարգսյանի հետ, այցելել Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղեր: Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդը այլեւս վախ չունի թշնամիներից,որովհետեւ պատասխանը կտանք, վախ չունի հարեւաններից, արտասահմանից:
Ապա հավելեց.«Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, պիտի հարգեք հայ ժողովրդի շահը,մեր հաղթանակը, էլի ձեր շահերը մի փնտրեք՝ խեղելով մեր ժողովրդական շարժումը: Օբամա,պարոն Պուտին, մսյո Օլանդ,վերանայեք ձեր որոշումը,ժողովրդավարության դաս չտաք Նոյեմբերյանին, Տավուշին, Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ մենք ասում են՝մենք ենք ժողովրդավար՝մենք ենք քաղաքացիներ»:
Կարդացեք նաև
Ր. Հովհաննիսյանն ասաց .«Շառլ Ազնավուրը երգում է`еше много, много раз, շատ պիտի գանք, ահագին պիտի հանդիպենք, ես ձեր պատասխանները պիտի տամ, հարցերը միասին պիտի լուծենք՝ աշխատատեղ է, աշխատավարձ է, ավանդ է, հարուստ գյուղ է, վերադարձ է, մեր երեխաների համար կրթություն է. մեր մշակույթն է, մեր արվեստն է, մեր քաղաքակրթությունը, մեր անվտանգությունը: Մեր անվտանգությունը սկսում է քաղաքացուց ,եւ քաղաքացին փետրվարի 18-ին որոշեց, որ ես եմ երկրի տերը, ես եմ երկրի տերը, եւ դուք որոշեցիք դա, եւ ես խոնարհվում եմ ձեր առաջ, խոնարհվում եմ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ