Երեկ կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում, խոսելով ԲՀԿ երիտասարդական թեւի հետագա գործունեության մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետաքրքիր համեմատություն էր արել՝ ասելով. «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն»:
Aravot.am-ը ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանին խնդրեց մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, քանի որ ԲՀԿ առաջնորդը հենց ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներին նկատի ուներ: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ-ի քարոզարշավի եզրափակիչ համերգ-հանրահավաքում փուչիկների պայթյունից վնասվածքներ ստացան ՀՀԿ-երիտթեւի տասնյակ անդամներ:
Կարեն Ավագյանը, սակայն, ձեռնպահ մնաց ԲՀԿ առաջնորդին քննադատելուց: «Ես չեմ կարծում, որ մեզ նկատի ուներ, ու մեկնաբանելու խնդիր էլ չկա»,- ասաց նա: Թե ո՞ւմ նկատի ուներ Ծառուկյանը՝ Ավագյանը չգիտե:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
կարեն ավագյանը,՝ փուչիկ բռնող չի, փուչիկ փչող է: