Նա հայտարարեց, որ իրավախախտ պաշտոնյանաները պատասխան են տալու
Մարտի 6-ին Տավուշի մարզ այցելության շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Նոյեմբերյան: Քաղաքային զբոսայգին բազմամարդ էր, բնակչության հետ հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում. Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով բարեւում էր ներկաներին, մարդիկ գրկախառնվում էին նրա հետ: Հավաքը լրատվամիջոցների ներկայացուցիչներից զատ, նկարահանում էր 4 ոստիկան օպերատոր, որից 2-ը՝ ոստիկանության լրատվական ծառայության մակագրությամբ արտահագուստով: Ելույթ ունեցան ԱԺ նախկին պատգամավոր, ծագումով նոյեմբերյանցի Ստյոպա Սաֆարյանը, ծագումով իջեւանցի, Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատ) կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը :
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Սա ոչ Րաֆֆի հաղթանակն է, ոչ էլ Սերժի պարտությունը: Հայ ժողովուրդն ասաց, որ սա իմ քաղաքն է, սա իմ հայրենիքն է»:
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ արտագաղթի թեմային. «Սա նրա համար է, որ հայ մարդը ոչ թե արտագաղթի, այլ վերադառնա: Եվ ով ասում է, որ հայ մարդը խոպանչի է , հենց ինքն է խոպանչի: Մենք մերժում ենք այդ խոպանը: Հարգում ենք բոլորին՝ Ռուսաստան է, Ֆրանսիա է, Ամերիկա է, բոլորին հարգում ենք, բայց թող ոչ մեկը՝ Նոյեմբերյանից մինչեւ Երեւանից, իրեն մեր երկրի սեփականատիրոջ տեղը չդնի, ասի.որ հայ մարդը խոպանչի է: Ամոթ ձեզ: Ես ինձ կզսպեմ, ես չեմ ասելու՝ ռադ եղեք, ասելու եմ, որ սա նաեւ ձեր հայրենիքն է,բայց դուք ձեզ կարգի հրավիրեք, թե ոչ՝ նախագահականից մինչեւ մարզպետներ, իրավախախտ քաղաքապետեր, դուք պատասխան եք տալու»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ