Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանը առայժմ ցուցմունք չի տալու

Մարտ 06,2013 18:33

Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  Aravot.am-ի հետ զրուցում ասաց, որ  նոր է եկել Վարդան Սեդրակյանի  մոտից: Սիրունյանի փոխանցմամբ՝ արդեն դիմել են քննիչին, հանձնել միջնորդությունը, Վարդան Սեդրակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը փոխելու համար. «Կարծում եմ մեր միջնորդությունը կբավարարվի, եւ մեզ բոլոր հիմքերը կտրամադրեն: Իսկ այս պահին, անելիք դեռ չկա, քանի որ մենք չգիտենք, թե ինչից ենք պաշտպանվում: Այժմ մենք առաջնային խնդիր ունենք՝ դա վերաքննիչ բողոքը բերելն է, իսկ մնացածն արդեն հետո…»:

Սիրունյանը նաեւ հավելեց, որ Սեդրակյանը առայժմ ցուցմունք չի տալու:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031