Լրահոս
Օրվա լրահոսը

« Սիրում եմ, բայց պետք է բաժանվենք». Ե՞րբ են ասվում այս խոսքերը

Մարտ 06,2013 18:13

«Ես քեզ սիրում եմ, բայց մենք պետք է բաժանվենք»: Արատահայտություն, որ վշտացնում է շատերին: Ինչու՞ են մարդիկ այդպես ասում, ի՞նչ են զգում այն անձինք, ում ուղղված է լինում այս խոսքը: «Առավոտ երիտասարդականը» փորձեց իմանալ երիտասարդների կարծիքը այս երեւույթի մասին: 20-ամյա Նոնան կարծում է, որ այդ արտահայտությունը ծագում է մի շարք էական հանգամանքներում. «Հնարավոր է, որ մարդիկ երկար ժամանակ վիճելով հոգնեն իրարից կամ չհասկանան իրար, նրանց դադար է հարկավոր: Ճիշտ ա ՝ կարող ա իրանց թվա, որ դա վերջնական բաժանում է, բայց հետո կրկին հաշտվեն»,-ասում է նա: Նոնայի կարծիքով՝ յուրաքանչյուր զույգին երբեմն որոշակի դադար է հարկավոր, մի ժամանակահատված, որի ընթացքում անգամ բառ չպիտի փոխարինեն իրար հետ: Ըստ նրա՝ դա միմյանց կարոտելու, զգացմունքները վերգտնելու ամենալավ միջոցն է: Իսկ 21-ամյա Դիանայի կարծիքով՝ սիրող սիրտը չի կարող ցավ պատճառել սիրելիին. «Կհորինեն ինչ-ոչ առիթ, հազար անգամ կերդվան, որ սիրում են, բայց ինչ-ինչ պատճառով ստիպված են բաժանվել, որ իրենք դա չէին ուզում, որ մեղավոր չեն: Սիրող մարդը այդպսիսի բաներ չի անում»,- ասում է Դիանան: 18-ամյա Նարեկը զգացել է այդ վիշտը. «Ինձ համար ահավոր նվաստացուցիչ էր, բայց իր ներկայությամբ դա ցույց չտվեցի, փորձեցի իմանալ պատճառը, բայց նա ոչինչ չասեց: Մի քանի ամիս հետո նոր ուշքի եկա՝ միշտ տխուր էի ու մանթո» ,-պատմում է տղան:
Ասում են՝ սիրող մարդիկ ներողամիտ են, առանց զիջումների սեր չի լինում: Այս դեպքում ի՞նչն է դրդում նրանց հրաժարվեց իրենց սիրուց և ընտրել տառապանքի ուղին: 24-ամյա Կարապետը առանձնացնում է մի գլխավոր խնդիր. «Օրինակ՝ երբ զույգերը որոշ ժամանակ ընկերություն անեն, բայց տղան պարզի, որ աղջիկը իրեն խաբել է իր անցյալի առումով, կարող է թողնել նրան ՝ թեկուզ և շատ սիրի» : Հնչեցին նաև այլ պատասխաններ. զույգերից մեկը կարող է հրաժարվել իր սիրուց, եթե իր ծնողները դեմ լինեն նրանց հարաբերություններին՝ ունենալով բավարար պատճառներ, երբ նրանցից մեկը պարզի, որ մյուսը անբուժելի հիվանդություն ունի: Իսկ 22-ամյա Մարինեն պատմում է ՝ մեկ տարի շարունակ շփվում էր մի տղայի հետ, ում հետ ցանկանում էր կապել իր ամբողջ կյանքը, բայց. « Ավարտական դասարանում էի սովորում, ուզում էի ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ, մարմնավարժությունից շատ լավ էի, մասնակցել էի տարբեր մրցույթների՝ ստանալով բազում պարգևատրումներ,- պատմում է նա և հավելում,- նա ինձ ասաց ՝  կամ ես կամ սպորտը, իսկ ես պատասխանեցի, որ երբեք սպորտը չեմ թողնի հանուն մեկի, ով չի հարգում իմ նախասիրությունները: Միքոն սկզբից էլ գիտեր իմ նպատակները, բայց երևի ուզում էր շահել սիրտս, նոր հետո արգելքներ դներ: Շատ էի սիրում նրան, բայց այլ ելք չկար. նա չընդունեց իմ նախասիրությունը, ես էլ նրան հրաժեշտ տվեցի»:

Նազենի Բաղդասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031