Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինտերնետը՝ որպես պիրատական ծրագրերի տարածման հիմնական աղբյուր

Մարտ 06,2013 17:39

Ըստ 2011 թվականի տվյալների՝ Հայաստանում պիրատական ծրագրերի օգտագործումը կազմել է շուրջ 88%

Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը ընդգծում է, որ Հայաստանում պիրատական ծրագրերի օգտագործման ցուցանիշը տարեցտարի նվազում է, սակայն չեն վերանում այդ ծրագրերի հետ կապված վտանգներն ու մտահոգությունները:
«Եթե նախկինում պիրատական ծրագրերը տարածվում էին դիվիդիների միջոցով, ապա այսօր հիմնականում դրանց տարածումը կատարվում է ինտերնետի միջոցով: Ինտերնետը Հայաստանում վերջին տարիներին շատ մեծ վերելք է ապրել, եւ դրա հետ միասին ավելացել են նաեւ այն վտանգները, որ ցանկացած տեխնոլոգիա պարունակում է իր մեջ»,- այսօր, «Նովոստի» լրատվական սրահում խոսելով Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող «Անվտանգ խաղ» միջոցառման մասին, ասաց «Մայքրոսոֆթ Հայաստան» գրասենյակի տնօրենը:
Գ. Բարսեղյանի համոզմամբ՝ պիրատական ծրագրերը իրենց մեջ գրեթե միշտ լրտեսական մասնիկներ են պարունակում, որոնք թույլ է տալիս չարամիտներին հետապնդել այդ ծրագրերը օգտագործողներին:
Անդրադառնալով հայ իրականությանը ու հայկական շուկային՝ մյուս բանախոսը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանը նշեց երկու պատճառ՝ ինչու են հայ սպառողները օգտվում չարտոնագրված ծրագրերից:
Ըստ Ա. Իսկանդարյանի՝ քանի որ չարտոնագրված ծրագրերը զգալի էժան են, ուստի շատ օգտագործողներ նախընտրում են ծրագրերի հենց այդ տեսակը: Չնայած, ինչպես նշեց, բանախոսը, կա նաեւ ազգային մտածելակերպի խնդիր:
Aravot.am-ի այն հարցին, թե սպառողների շրջանում կա՞ տեղեկատվության պակաս, որի արդյունքում սպառողը ծրագրեր գնելիս չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամը ընդունեց, որ, այնուամենայնիվ, կա տեղեկատվության պակաս  եւ ասաց.
«Հաշվի առնելով մեր քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը, մենք չենք կարող այնպես անել, որ նրանք միայն օգտվեն արտոնագրված ծրագրերից: Սակայն վերջին տարիներին պատկերը փոխվում է: Հիմա ավելի շատ է ուշադրություն դարձվում հեղինակային իրավունքներին»:
Նշենք, որ պետական մարմիններից արտոնագրված ծրագրերից են օգտվում Էկոնոմիկայի, Արդարադատության, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության նախարարությունները եւ նախագահի աշխատակազմը:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031