«Օրրան» բարեգործական կազմակերպության զարգացման գծով տնօրեն Քրիստի Խաչիկյանը «Հաֆինգթոն փոստում» հրապարկված բաց նամակով դիմել է Քիմ Քարդաշյանին:
Նամակում Խաչիկյանը Քիմ Քարդաշյանին կոչ է անում աջակցել «Օրրանին»՝ Հայաստանի երեխաներին օգնելու գործում:
Նկարագրելով Հայաստանի երեխաների վիճակը՝ Խաչիկյանը նամակում գրել է, որ 14 000 երեխա դպրոց չի հաճախում աղքատության պատճառով: (Այս պնդումը ստուգման կարիք ունի Հ.Ի.):
Նամակում ասվում է. «Դու վերջերս Թվիթերում գրել էիր, որ ուզում ես Հայաստան գնալ: Մի երկիր, որտեղ երբեք չես եղել:Ես քո տարիքին էի ու նույնպես իմ առաջին երեխային էի սպասում, երբ առաջին անգամ Հայաստան գնացի: Իմ ուղևորության ժամանակ ես այցելեցի մի կազմակերպություն, որն օգնում է Հայաստանի երեխաների, որոնք ամենախոցելի խմբերից են: Այդ կազմակերպության անունն է «Օրրան»: Նրանք, ովքեր «Օրրան» են հաճախում, դժվար ճակատագիր ունեցող ընտանիքներից են:
Կարդացեք նաև
«Օրրանում» ես հույս տեսա Հայաստանի վտանգի մեջ գտնվող երեխաների մոտ: «Օրրանը» նրանց տրամադրում էր ուտելիք, հագուստ, դաստիարակություն, դեղամիջոցներ, և հոգեբանական, և սոցիալական ծառայություններ:
«Օրրանը» փոխել է հազարավոր երեխաների կյանքը, սակայն այս գարնանը Քուրթնիի և Քիմի ներգրավվածության դեպքում կփոխի ևս հազարավորների կյանքը»:
Նամակագիրը նաև առաջարկում է «Օրրանի» հետ այցելել Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ