Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ճամբարների են բաժանվում ու սկսում միմյանց հայհոյել, զգում եմ, որ առաջ չենք գնում». Արմեն Դուլյանը՝ երիտասարդների մասին

Մարտ 06,2013 17:11

«Եթե ուզում ես փոխել աշխարհը սկսիր ինքդ քեզնից». Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերին հետևելով, այսօր շատ երիտասարդներ խնդիրներ են բարձրացնում ու պայքարում դրանց համար՝ համոզված լինելով, որ դա է խնդրի լուծման միակ ուղին. ոմանք պայքարում ու հասնում են, ոմանք էլ հիասթափվում ու թևաթափ լինում:

«Երբ երիտասարդներին ամեն ինչ հետաքրքրում է՝ ժամանակակից արվեստից մինչեւ բնապահպանություն ու քաղաքականություն, շատ լավ է, տեսնում եմ, որ հեռանկար կա, – ասում է լրագրող Արմեն Դուլյանը – բայց երբ ճամբարների են բաժանվում ու սկսում միմյանց հայհոյել միմյանց համոզմունքների համար, զգում եմ, որ առաջ չենք գնում ու երիտասարդները պարզապես նմանակում են այժմվա, նույնիսկ երեկվա իշխանությունների եւ ընդդիմության հարաբերությունները»: Այնուամենայնիվ Արմեն Դուլյանը կարծում է, որ ցանկացած երիտասարդ կարող է արդարացիորեն պատասխանել այնպես, ինչպես մի անգամ ասել էր Ուինսթոն Չերչիլը. «Միշտ պատրաստ եմ սովորելու, բայց չեմ սիրում, երբ ինձ խելք են սովորեցնում»: Լրագրող-մեկնաբանը ակտիվ ու պայքարող երիտասարդ չի եղել. «Ոնց որ առաջ՝ Սովետի ժամանակ համկերպվող ու անտարբեր եմ եղել, այնդպես էլ հիմա՝ նույնն եմ մնացել», – ասում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031