Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողներին կտուգանեն, եթե իրենց օբյեկտների տարածքը չբարեկարգեն (Տեսանյութ)

Մարտ 06,2013 17:06

Աստանայից ու Մինսկից հետո Երեւանը կանաչապատման ու ծաղկեպատման կատարած աշխատանքներով այս տարվա փետրվարին 3-րդ քաղաքն է ճանաչվել ԱՊՀ երկրների թվում: Այսօր քաղաքապետարանում այսպիսի տվյալներ հայտնեց Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Վարչության պետից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Իսահակյան 28 հասցեում,  Դրամատիկական թատրոնի շենքի շարունակությամբ, որտեղ հսկայական տարածք է պաստառապատվել կատարվող շինարարության պատճառով, ծառեր հատվելո՞ւ են:

«Այդ հասցեի համար ծառ հատելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել»,-վստահեցրեց պարոն Մարտիրոսյանը: Նրա պատասխանը` տեսանյութում.

Ավետ Մարտիրոսյանի խոսքերով, այս տարի գարնանը 50 հազար ծառ, թուփ ու մշտադալար բույսեր կտնկվեն: Նոր տնկված ծառերի կպչողականությունն ապահովելու համար կենտրոնում եւ մյուս վարչական շրջաններում 20,7 կիլոմետր ոռոգման ցանց կանցկացվի: Բնապահպանության վարչության պետը ծառ տնկելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին առաջարկեց դիմել քաղաքապետարան կամ վարչական շրջանների պատասխանատուներին, որոնք տնկիներ ու ոռոգվող տարածք կհատկացնեն:

2013-ին մայրաքաղաքի ծաղկեպատ տարածքները 6,5 հեկտարից կհասնեն 7 հեկտարի: Բոլոր վարչական շրջաններում առկա 75 ծառ-ծաղկի կոմպոզիցիաների թիվն այս տարի կհասնի 150-ի: Ընդհանուր առմամբ՝ մայրաքաղաքը կանաչապատելու համար քաղաքապետարանը ծախսում է 1,2 միլիարդ դրամ:

Ավետ Մարտիրոսյանը նաեւ հայտնեց, որ այս տարվանից կտուգանվեն այն տնտեսվարողները, որոնք իրենց օբյեկտների տարածքները չեն բարեկարգի ու կանաչապատի: Քաղաքապետարանն իր կողմից տրամադրում է դենդրոնախագիծ, իսկ բարեկարգումն իրենց ուժերով պետք է անեն: Վարչության պետը վստահեցրեց, որ բուսահողով, տնկիներով ու սերմերով կօգնեն տնտեսվարողներին:

Մարտի 1-ից մայրաքաղաքով մեկ ծառերի էտում է սկսվել:

Ավետ Մարտիրոսյանը հայտնեց, որ Ջրվեժի մոտ բաց հանք շահագործելուն քաղաքապետարանը բացասական եզրակացություն է տվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Մայրաքաղաքի կանաչ տարածքի համար պատասխանատու պարոն Մարտիրոսյանն ասուլիսից առաջ, կանանց տոնին ընդառաջ, բոլոր կին լրագրողներին վարդեր նվիրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031