Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ընտրեց Գյումրին. մեկնաբանում է Լևոն Բարսեղյանը (Տեսանյութ)

Մարտ 06,2013 16:59

Ըստ -ի, ընտրությունները ետխորհրդային երկրների մեծ մասում սովորաբար ավարտվում են իշխող կուսակցությունների կամ իշխող կուսակցության թեկնածուների հաղթանակներով: Այս առումով Հայաստանը ևս բացառություն չե. անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ դեպք, երբ տվյալ պահին իշխող ուժը ներկայացնող թեկնածուն պարտվի նախագահական ընտրություններում, համենայն դեպս պաշտոնական տվյալներով: Սակայն, ի տարբերություն մի շարք ետխորհրդային երկրների, Հայաստանում ավանդաբար ընդդիմադիրները վատ արդյունքներ չեն ունեցել քաղաքներում, անգամ պաշտոնական արդյունքների համաձայն:

2013-ի ընտրություններում, թվում էր, արդեն իսկ արդյունքները կանխորոշված են, քանի որ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կարող էին քաղաքներում շատ ձայներ հավաքել, չէին մասնակցում ընտրություններին: Սակայն, Հայաստանի քաղաքները ևս մեկ անգամ անակնկալ մատուցեցին. ընդդիմությունը հաղթեց Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Էջմիածինում, Նոյեմբերյանում և այլ քաղաքներում: Այսպես,Գյումրիում ընդդիմության թեկնածուն ստացավ ձայների 70 %-ից ավելին: Այն մասին, թե ինչպես անցան ընտրությունները Գյումիրում և ինչով է բացատրվում ընդդիմության ստացած ձայների բարձր քանակը, զրուցեցինք “Ասպարեզ” լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    ոնց եմ Ձեզ սիրում պ-ն Բարսեղյան…)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031