Լրահոս
Օրվա լրահոսը

Patriot Ledger. «Հայոց ցեղասպանություն վերապրած հայուհին ԱՄՆ-ում նշել է իր 102- ամյակը»

Մարտ 06,2013 16:42

Մասաչուսեթսում հաստատված, ցեղասպանությունը վերապրած հայուհին մարտի 3-ին նշել է իր 102-ամյակը: Գրում է «Փաթրիոթ լեդջեր» պարբերականը:

Աստղիկ «Սթարի» Ալեմյանն ապրում է Վեյմութ քաղաքում և իր ընտանիքի անդամների ու ընկերների՝ մոտ 70 հոգի, հետ է նշել իր տարեդարձը:

Նա հրաշալի կին է և անչափ նվիրվածությամբ և սիրով է լցված իր ընտանիքի անդամների կողմից՝ գրում է պարբերականը:

«Ես երբեք չեմ դիմահարդարվել, նույնիսկ հարսանիքիս», – ասել է նա, երբ երկարակեցության մասին հարց են տվել:

Նրա երկու ծնողներն էլ մահացել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Իր հորեղբայրը նրան Սիրիայի մանկատնից բերել է Վերմութ, որտեղ էլ նա նոր կյանք է սկսել:

16 տարեկանում, ԱՄՆ ժամանելուց չորս տարի անց, Աստղիկն ամուսնացել է իր հայրենակից Սարգիս Ալեմյանի հետ: Սկզբում նրանք աշխատում էին գործարանում, այնուհետև ստեղծել են իրենց ընտանեկան բիզնեսը:

Նրա ամուսինը մահացել է 1982թ., 82 տարեկանում: Յոթ երեխաներից երկուսը՝ Էդուարդն ու Հայկը, մահացել են, երբ 30-անց էին, իսկ մյուսները՝ Սիլվիան, Ալանը, Սուսանը և Քլեյրը նրան մոտ են ապրում: Նա ունի 12 թոռ, 18 ծոռ և 3 թոռան թոռ:

«Իմ մայրը հայկական ինքնության ուժեղ զգացում ունի, – ասում է Ալան Ալեմյանը, – բայց նա սիրում է այս երկիրը և իր տան պես է վերաբերվում: Դա նրան անվտանգ ապաստարան է տվել»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031