Ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինը իր ընկերոջ` թոփ-մոդել Նաոմի Քեմփբելի համար գնել է աշխարհի ամենթանկ բնակարանը: Սակայն ասվում է, որ էլիտար բնակավայրը Դորոնինն իր անունով է գրանցել: Վլադիսլավ-Նաոմի զույգի երկրպագուները դեռ չէին սթափվել ռուս միլիարդատիրոջ նախորդ մեծահոգությունից եւ ահա նորից: Հիշեցնենք` հայտնի էր դարձել, որ Դորոնինը իր սիրեցյալի համար կառուցում է ոչ սովորական բնակարան: Նա վարձել է ամենամոդայիկ ու թանկ ճարտարապետին` Բարվիխում ընտանեկան օթյակ կառուցելու համար: Հայտնում է dni.ru-ն:
Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Շվարցենեգերը որոշել է թողնել քաղաքականությունը եւ վերադառնալ բոդի-բիլդինգին: Երկաթե Առնին այժմ «Flex եւ Muscle & Fitnes» ամսագրի խմբագիրն է:
«Բոդի-բիլդինգը ինձ համար կա եւ կմնա իմ կյանքի մի մասնիկը: Վստահ եմ`«Flex եւ Muscle & Fitnes» ամսագիրը նախկինի պես մարդկանց ոգեշնչում է այնպես, ինչպես ինձ: Հենց այս հանդեսը ինձ օգնեց իրականացնել «ամերիկյան երազանքս»,- նշել է Շվարցենեգերը: