Այսօր Տոկիոյի «Harijuku Quest Hall» ցուցահանդեսում ցուցադրության է հանվել Լիոնել Մեսսիի ձախ ոտնաթաթի ոսկե արձանը, որը կշռում է 25 կիլոգրամ: Ցուցադրության բացմանը ներկա է եղել ֆուտբոլիստի ավագ եղբայրը` Ռոդրիգո Մեսսին: Լեոյի գոլ խփող ոտքի արձանը վաղը հանվելու է աճուրդի: «Ոսկե ոտքի» մեկնարկային գինը 498,7 միլիոն իեն է:
Լիոնել Մեսսին 2008 թվականի օլիմպիական խաղերի եւ Իսպանիայի հնգակի չեմպիոն է, երկու անգամ նվաճել է Արքայական գավաթը, երկու անգամ հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում, երեք անգամ` Չեմպիոնների լիգայում: Նա վերջին չորս տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ