Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայից» 0:3 հաշվով կրած խոշոր հաշվով պարտությունից հետո «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «2+2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «Այնքան էլ լավ չխաղացինք: Երկրորդ խաղակեսում ստեղծեցինք մի քանի պահեր, որոնք, սակայն, իրացնել չկարողացանք: Կարծում եմ, որ սա լավ դաս կլինի մեզ համար, որպեսզի այդպես չսխալվենք եւ հետագայում ավելի լավ լինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ