Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում սուր շնչառական վարակների, գրիպի դեպքերի աճ է արձանագրվել.Արտավազդ Վանյան

Մարտ 06,2013 16:13

Առողջապահության նախարարության կողմից իրականացվել է մոնիտորինգ` սուր շնչառական հիվանդությունների և գրիպի վերաբերյալ: Վերջին շաբաթվա տվյալներով՝ 2,1 անգամ աճ է գրանցվել, որի մասին վկայում են առողջային առաջնային պահպանության կազմակերպություններ դիմողների և շտապօգնության կանչերի քանակը: «Մենք մեր լաբորատոր տվյալները համադրել ենք և եվրոպական տարածաշրջանի, և ԱՊՀ երկրների լաբորատոր հետազոտությունների հետ և պետք է ասեմ, որ տվյալները համընկնում են և վիրուսը H1N1 ենթատիպի գրիպն է »,- այսօր այս մասին «Վարկած » ակումբում ասաց ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

Բանախոսի ներկայացված տվյալներով, այս պահին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 13 հիվանդ է բուժվում: Ընդհանուր առմամբ, մարզերում հոսպիտալացվել է սուր շնչառական վարկով 222 հիվանդ, Երևանում` 342 հիվանդ հոսպիտալացվել է շնչառական վարակներով, 121 հիվանդ` թոքաբորբով:

Նա հորդորում է մարդկանց թեթևակի ախտանիշներ ի հայտ գալու դեպքում անպայման դիմել բժշկի, չհաճախել դպրոց, համալսարան, բուհեր, հնարավորինս խուսափել մասշտաբային միջոցառումներին մասնակցելուց .«Ռիսկի գործոնը մեծ է վարակվելու, քանի որ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով »,-ասաց նա:

Վանյանը նշեց, որ այժմ առողջապահության նախարարության հետ քննարկվում է դասերի դադարեցման հարցը: Նա չի հերքում, որ առաջիկայում նման առաջարկությամբ հանդես կգան, չնայած նրան, որ աճ կա, սակայն այն զանգվածային բնույթ չի կրում:

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը հայտնեց, որ դեղորայքն առկա է և հիվանդներն այն ստանում են անվճար: Լրագրողների այն հարցին, թե ինչու դեղորայքը չի վաճառվում դեղատներում, Ասոյանը պատասխանեց. «Չի կարելի դեղատներից գնել և ինքնաբուժությամբ զբաղվել: Այն կարող է ավելի բարդ խնդիրների հանգեցնել»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031