Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաները, բուժդիսպանսերները եւ գյուղական բուժարաններն ամենաթույլ օղակներն են այսօր

Մարտ 06,2013 16:01

«Սրտանոթային հիվանդությունները 20-րդ դարում ավելի շատ կյանք են խլել քան բոլոր պատերազմները միմյանց հետ վերցրած»,-ասաց  «Քանկոր» սրտանոթային բուժկենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը այսօր «Ֆորում» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում:

Խոսելով սրտանոթային հիվանդությունների ռիսկի եւ դրանց հետեւանքների մասին, Շահեն Խաչատրյանը նշում է. «Սրտանոթային հիվանդությունները միշտ էլ մեծ վտանգ են ներկայացրել հասարակության համար: Հաճախ դրանցով հիվանդ մարդկանց համար հետեւանքները անդառնալի են եղել: Այսպես, եթե մենք վերցնենք սրտամկանի ինֆարկտը, այն ամենատարածված եւ ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է այսօր, որը մարդուն հաշմանդամ է դարձնում: Ոչ մի բժշկի մինչեւ այսօր չի հաջողվել ամբողջովին բուժել ինֆարկտի հետեւանքով առաջացած խնդիրները»:

Սրտանոթային հիվանդությունների եւ մասնավորապես սրտամկանի ինֆարկտի հանգեցնող գործոններից Շահեն Խաչատրյանը առանձնացում է ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, վնասակար սննդի օգտագործումը.

«Նշեմ, որ ավելորդ քաշը, ծխելը կամ խմելը չեն առաջացնում խնդիրներ սրտամկանի հետ, դրանք միայն հանդիսանում են նպաստող գործոններ»:

Խոսելով Հայաստանում սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների եւ մարդկանց խնդրի հանդեպ վերաբերմունքի մասին, Շահեն Խաչատրյանն ասում է.

«Դեռ 90-ականների սկզբին Երեւանում գործում էր միայն սրտանոթային հիվանդությունների կանխարգելման

մեկ կենտրոն՝ Նորք Մարաշի կենտրոնը, իսկ այսօր մենք Հայաստանում ունենք սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրությամբ եւ բուժումով զբաղվող 5 կենտրոն: Սակայն, եթե համեմատենք հիվանդների թիվը, որ ունեինք 90-ականներին եւ այսօր, տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Հայերը կրկին չեն դիմում բժշկի, մինչեւ դանակը չհասնի ոսկորին: Հաճախ մարդիկ կարող են պատճառաբանել, որ հեղձուկ ունեն, քանի որ շատ են ծխում, կարող են անտեսել բարձր զարկերակային ճնշումը՝ չմտածելով դրանց տակ թաքնված ավելի լուրջ հետեւանքների մասին: Այն կենտրոնները, որ զբաղվում են սրտանոթային հիվանդությունների բուժմամբ եւ ուսումնասիրությամբ, հագեցած են այն բոլոր միջոցներով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Սակայն, բանն այն է, որ այս կենտրոններում տեղի է ունենում պայքարը մարդկային կյանքի համար, այսինքն՝ դրանք զբաղվում են հիվանդության ամենածանր փուլում գտնվող հիվանդների հետ: Այս կենտրոնները իրականում պետք է համարվեն ամենաթույլ օղակները հիվանդությունների կանխարգելման գործում, քանի որ նախքան այնտեղ դիմելը, հիվանդը պետք է դիմի պոլիկլինիկա, բուժդիսպանսեր, գյուղական տարածքի բուժարան, չդիմելու արդյունքում սրանք են դառնում ամենաթույլ օղակները հիվանդության դեմ պայքարելու գործում»:

Համեմատելով սրտանոթային հիվանդությունների հետ կապված վիրահատությունների գինը Հայաստանում եւ արտերկրում, Շահեն Խաչատրյանը ասում է.

«Արտասահմանում միայն սրտի վիրահատությունը մի ամբողջ կարողություն արժե. սա ակնհայտ կլինի, եթե օրինակ՝ վերցնենք այն, որ Գերմանիայում հասարակ հիվանդասենյակում բնակվելու մեկ օրն արժե 3000 եվրո: Հայաստանում սրտի վիրահատությունների գինը կազմում է 7500-8000 ԱՄՆ դոլար: Սա ամենահասանելի գներից մեկն է սրտի վիրահատության համար աշխարհում, լինելով հասանելի արտերկրում, այն թանկ է հայերի համար: Ստանալով մինիմալ աշխատավարձ՝ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ 8000 ԱՄՆ դոլար արժեցող վիրահատությունը»:

 

Աննա ԹԱՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031