Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ն «քծնողների եւ պաշտոնամոլների տեղ չէ»

Մարտ 06,2013 15:57

«Եթե որեւիցե մեկը կա այստեղ, որ եկել է քծնելու, պաշտոն զբաղեցնելու այս ծրագրերից հետո, դուռը բաց է, կարա գնա»,- երեկ կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ չհստակեցնելով ո՞ւմ եւ ի՞նչ նկատի ունի:

Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորներից փորձեց ճշտել՝ իրենց կարծիքով՝ ո՞ւմ կամ ի՞նչ նկատի ուներ կուսակցական առաջնորդը՝ այդ արտահայտությունն անելիս: Տարօրինակ զուգադիպությամբ, բոլորի հեռախոսներն անհասանելի էին:

Aravot.am-ի հարցին՝ կա՞ն ԲՀԿ-ում մարդիկ, ովքեր հենց այդ նպատակով են կուսակցությունում եւ արդյոք ԲՀԿ-ում ինքնամաքրման գործընթաց կգնա՞, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե որեւէ քաղաքական ուժ կասի, որ ինքն ինքնամաքրման խնդիր չունի, ապա ես կդժվարանամ այդտեղ խոսել կուսակցության ներքին ժողովրդավարության մասին: Ցանկացած քաղաքական ուժ այդ խնդիրն անընդհատ ունի»:

Իսկ ինչ մնում է Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ հայտարարությանը, տիկին Զոհրաբյանը միանշանակ համաձայն է. «ԲՀԿ-ն քծնողների եւ պաշտոնամոլների տեղ չէ, եւ նրանք, ովքեր ինչ-ինչ ակնկալիքով են կուսակցությունում՝ Ծառուկյանը շատ հստակ ասաց: Ես չեմ կարող ասել, որ այն կոնկրետ որեւէ անձի դեմ էր ուղղված, բայց մեսիջ էր ուղղված բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ակնկալիքներ կարող են ունենալ: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ հստակ եւ պարզ ասված էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031