Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսօր «Մեդիա» կենտրոնում խոսեցին ԱԳՆ շենքի վաճառքի խնդիրների մասին:
Մկրտիչ Մինասյանը նախորդ օրը բաց նամակ էր ուղարկել նախագահին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել վաճառքը, սակայն դա ազդեցություն չէր ունեցել: «Խնդիրն այն է, որ ԱԳՆ շենքը հաշվելով որպես պետական գույք՝ վաճառքի է հանվել, սակայն հաշվի չեն առել, որ դա հուշարձան է՝ հանրապետական կարգի: Հայ ազգի համար հրապարակը սիմվոլ է, ինչպես մեր դրոշը, գերբը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:- Ունենալով մշակույթի պահպանման բազմաթիվ օրենքներ, մշակույթի նախարարությունը մի կողմ է դնում դրանք: Վաճառքի հանելուց պետք է գործել օրենքի համաձայն, հաշվի առնելով, որ այդ հուշարձանը հետագայում դառնալով հյուրանոց, կարող է փոփոխությունների ենթարկվել»:
Ճարտարապետ Քալաշյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ պատասխանատու գերատեսչությունն ասում է, որ օրենքի խախտում չկա, բայց այս օրենքի խախտումները ԱԳՆ շենքով չի սկսվել, այլ համատարած է: «Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ շարադրված է հուշարձաններին վերաբերվելու օրենքը, կա նաեւ մի կարեւոր կետ, որը չի կիրառվել՝ պահպանման պարտավորագիրը»,- ասաց Քալաշյանը: «Եթե տեսնեինք, որ վաճառքից հետո չի փչանալու այդ շենքը՝ ինչպես եղավ «Երիտասարդական պալատի, «Սեւան» հյուրանոցի հետ, ապա մենք չէինք անհանգստանա: Բայց մենք կարող ենք կորցնել կարեւոր հուշարձան մեզ համար»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:
Կարդացեք նաև
Իրավական առումով տերը հանդիսանում է Անշարժ գույքի գործակալությունը եւ վաճառք կարող է իրականացնել, բայց այն պարտավոր էր կնքել պայմանագիր՝ տարածքի շահագործման վերաբերյալ: Լիազոր մարմինները պետք է համաձայնագիր գրեին մինչեւ ֆունկցիայի հայտարարելը որպես հյուրանոց: «Մենք անընդհատ հետեւում ենք Ադրբեջանում հուշարձանների քանդվելուն եւ անմիջապես արձագանքում ենք: Բայց այս վարվելակերպով, մենք մեր լեզուն կտրում ենք»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Նա շարունակեց, որ պետք է հաշվի առնել հանրության կարծիքը՝ ԱԳՆ շենքի հետագա ճակատագիրը որոշելիս:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԳՆ շենքը երկրի արտաքին քաղաքականության խորհրդանիշներից է: Դրա վաճառքը “խորհրդանշում է” արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից հրաժարվել: Դա տեղի է ունենում, երբ երկիրը վերածվում է որևէ գերտերության ծայրամասի: Որևէ մեկը Չեչնիայում տեսել է Չեչնիայի արտգործնախարարություն ??? ԱԳՆ-ի շենքը վաճառելը կամ ԱԳՆ որևէ գրասենյակում խցկելը ոչ այլ ինչ է քան հարված երկրի ազգային արտաքին անվտանգությանը: Առնվազն միամիտ կլինի կարծել, թե դա սովորական վաճառք է: