Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանին. «Ով առանց դավային տեսության կանգնեց ժողովրդի կողքին՝ տեղ ունի»

Մարտ 06,2013 15:11

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՀԱԿ առաջնորդի հետ հանդիպման մասին

 Այսօր Իջեւանում լրագրողների հետ ճեպազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին, որը մամուլում շրջանառվում էր: Նրա խոսքերով՝ «Ես հացադուլից հետո, այս վիճահարույց պահերից հետո՝ բարեւել-չբարեւել, ես բարեւեցի,, որովհետեւ իմ մեջ կա բարեւ: Դա նախընտրական կամ հետընտրական բարեւ չէր, որովհետեւ դա իմ բնավորությունն է: Ես մի քանի անգամ՝ արդեն 3-րդ անգամ ասացի, որ եթե առաջին նախագահը ցանկանում է՝ ես պատրաստ եմ հանդիպման: Մի քանի անգամներ, որ դիմեցի հացադուլից հետո, նպատակահարմար չէր: Երեկ դիմեցինք, եթե ինքը ցանկանա, ես պատրաստ եմ՝ նույն օրակարգով հանդիպման՝ առանց հետին մտքի, առանց դավային տեսությունների: Ով պատրաստ է ժողովրդի կողքին կանգնել, ոչ թե իմ, ինքը տեղ ունի»:

Հարցին՝ ի՞նչ արդյունքի եք հասել փետրվարի 18-ից հետո՝ նա պատասխանեց. «Ես արդյունքի չեմ հասել: Ժողովուրդն է արդյունքի հասել եւ ավելի մեծ ուժ, քան ժողովրդի ինքնահավատը, ինքնավստահությունը, ինքնաիրավազորությունը չկա: Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ դարձա հայ ժողովրդի հաղթանակի, զարթոնքի մի փոքր մասնակից: Ես պարզապես հավատացի ժողովրդի հաղթանակին: Իմ ներդրումը դա է, որ որ մեկը չէր հավատում՝ ես հավատացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031